Logo

Աղբյուր. «Արսենալը» հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակ է գտել Ա Սերիայում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:10 / 27.04.2022ՍՊՈՐՏ
null

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում:

The Guardian-ի լրագրող Ֆրեդի Պակստոնի հաղորդմամբ՝ նիգերիացու ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Արսենալը»: Նշվում է, որ «զինագործներն» արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի հետ:

Գործարքն էլ ավելի հավանական կդառնա, եթե ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի ավարտին լոնդոնյան ակումբին հաջողվի նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Միակ խնդիրը կարող է լինել ֆինանսական կողմը. «Նապոլին» ոչ պակաս, քան 100 մլն եվրո է պահանջում տաղանդավոր հարձակվողի տրանսֆերային իրավունքի վաճառքի համար:

Ընթացիկ մրցաշրջանում նեապոլիտանական թիմի կազմում 23-ամյա ռմբարկուն անցկացրել է 23 խաղ՝ դառնալով 12 գոլի և 4 ասիստի հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա