Logo

Օսիմհենն ուշագնաց է եղել խաղի վերջին րոպեին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 22.02.2021ՍՊՈՐՏ
victor osimhen scaled - Օսիմհենն ուշագնաց է եղել խաղի վերջին րոպեին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:32

-

-

Իտալիայի առաջնության 23-րդ տուրի «Ատալանտա» – «Նապոլի» խաղի (4:2) ժամանակ հյուրերի հարձակվող Վիկտոր Օսիմհենն ուշագնաց է եղել:

Նիգերացին ուշագնաց է եղել հանդիպման վերջին րոպեին: Նա Կրիստիան Ռոմերոյի հետ մենապայքարից հետո անհաջող է ընկել և գլխով հարվածել խոտածածկին: Նա տեղում ուշագնաց է եղել, ինչը ֆուտբոլիստները նկատել են մի քանի վայրկյան հետո և բժիշկներին կանչել:

Sky Sport Italia-ն հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Նրան ուղեկցել է նաև «Նապոլիի» բժիշկը: Օսիմհենը մի քանի րոպե է մնացել առանց գիտակցության: Այժմ նա իրեն լավ է զգում:

«Նապոլին» Օսիմհենի տրանսֆերը գնել է ընացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Տրանսֆերն իտալական ակումբի պատմության ռեկորդային՝ 70 մլն եվրո է արժեցել: Իտալիայում Օսիմհենին դեռ անհաջողություններ են հետապնդում: Նիգերացին նոյեմբերին ուսի վնասվածք է ստացել, իսկ հունվարին՝ վարակվել կորոնավիրուսով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա