Logo

Յուսուֆ Օտուբանջոն՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:43 / 11.06.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Փյունիկին» է միացել 29-ամյա նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Օտուբանջոն նախկինում խաղացել է նիգերիական մի շարք թիմերում, Սլովակիայի «Ժիլինայում», ինչպես նաև ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգում», «Պաշինգում», «Լինցում», «Ռեյնդորֆ Ալտախում» և ԼԱՍԿ-ում:

Նիգերիացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է «Արարատ-Արմենիան», որի կազմում 2019/20թթ. մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն:

Նշենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Օտուբանջոն անցկացրել է 58 խաղ, որոնցում խփել է 27 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա