Logo

Օբամեյանգը հայտնել է միջազգային կարիերան ավարտելու մասին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:44 / 19.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» 32-ամյա հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը որոշում է կայացրել ավարտել միջազգային կարիերան՝ հաղորդում է Sport.es-ը։

Հարձակվողը Գաբոնի հավաքականի կազմում ելույթ էր ունենում 2009 թվականից։ Այս ժամանակահատվածում Օբամեյանգը մասնակցել է 72 հանդիպման՝ դառնալով 30 գոլի հեղինակ։ Նա հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։

Օբամեյանգը Գաբոնի հավաքականի հետ 4 անգամ մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը։ Լավագույն արդյունքը եղել է 2012 թվականին մրցաշարի 1/4 եզրափակիչ փուլ հասնելը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա