Logo

Օզիլ․ «Ֆուտբոլը հիմա նշանակություն չունի․ պետք է ձեռնարկել բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 13.03.2020ՍՊՈՐՏ
479 - Օզիլ․ «Ֆուտբոլը հիմա նշանակություն չունի․ պետք է ձեռնարկել բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:04

-

-

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն անդրադարձել է կորոնավիրուսի համաճարակին:

«Ֆուտբոլը հիմա նշանակություն չունի: Յուրաքանչյուր մարդու առողջությունը և բարեկեցությունը շատ ավելի կարևոր է մնացած ամեն ինչից: Պետք է ձեռնարկել բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները և ուշադիր լինել իրար նկատմամբ, հատկապես նրանց, ովքեր մեծ ռիսկի խմբում են:

Անցնելով այս գլոբալ խնդրի միջով՝ մենք չպետք է մոռանանք շնորհակալություն հայտնելու բոլոր բժիշկներին, բուժքույրերին, գիտնականներին և մյուսներին, որոնք օգնում են կանխելու վիրուսի տարածումը: Նրանք առաջիկա շաբաթների ընթացքում մեծ ճնշման տակ են լինելու, ուստի արժանի են համընդհանուր հարգանքի և երախտագիտության»,- գրել է Օզիլը թվիթերյան իր էջում:

«Ինձ արդեն շատ ավելի լավ եմ զգում»․ Միկել Արտետան հայտարարությամբ է հանդես եկել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա