Logo

Օզիլը որոշել է՝ ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
17:15 / 18.06.2022ՍՊՈՐՏ
null

Գերմանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլի գործակալ Էրկուտ Սոգուտը հայտնել է, որ գերմանացին կարիերան ավարտելուց հետո զբաղվելու է կիբերսպորտով:

Այժմ ֆուտբոլիստը ելույթ է ունենում «Ֆեներբահչեում»:

«Կարիերան ավարտելուց հետո Մեսութը պրոֆեսիոնալ գեյմեր է դառնալու: Նա M10 Esports ակումբի սեփականատերն է, որի կազմում են FIFA-ի և Fortnite-ի թիմեր: Օզիլը փորձաշրջան է անցնելու Գերմանիայում»,- Սոգուտի խոսքը հաղորդում է The Telegraph-ը:

Հավելենք՝ կարիերայի ընթացքում աշխարհի նախկին չեմպիոնը խաղացել է «Շալկեում», «Վերդերում», «Ռեալում», «Արսենալում», «Ֆեներբահչեում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա