Logo

Օզիլը՝ «Արսենալի» հայտացուցակից դուրս մնալու մասին. «Խորապես հիասթափված եմ»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 21.10.2020ՍՊՈՐՏ
mesut ozil has been deleted from chinese versions - Օզիլը՝ «Արսենալի» հայտացուցակից դուրս մնալու մասին. «Խորապես հիասթափված եմ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:05

-

-

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը մեկնաբանել է իր՝ լոնդոնյան ակումբի՝ Պրեմիեր լիգայի խաղերի համար նախատեսված հայտացուցակում չհայտնվելու փաստը և գրառում կատարել ինստագրամյան իր էջում:

«Ինձ համար բարդ է այս գրառումն անել «Արսենալի» երկրպագուներին, որոնց սիրելի ակումբում խաղացել եմ երկար տարիներ: Ես խորապես հիասթափված եմ՝ թիմի հայտացուցակում չհայտնվելու համար: Երբ 2018-ին նոր պայմանագիր կնքեցի, ցույց տվեցի իմ հավատարմությունն ու նվիրվածությունն ակումբին. ցավում եմ, որ դա փոխադարձ չստացվեց: Ինչպես հասկանում եմ՝ մեր օրերում դժվար է հավատարմություն գտնել: Ես միշտ էլ փորձել եմ լավատես լինել ու հույս եմ փայփայել մոտ ժամանակներս կազմ վերադառնալու, այդ պատճառով էլ վերջերս լուռ էի: Մինչև կորոնավիրուսի տարածումը, ես շատ գոհ էի իմ և թիմի խաղամակարդակից՝ Միկել Արտետայի գլխավորությամբ: Մենք ճիշտ ճանապարհին էինք:

Բայց դրանից հետո շատ բան փոխվեց ու ինձ թույլ չտվեցին խաղալ «Արսենալում»: Ի՞նչ կարող եմ ասել. Լոնդոնը շարունակում է իմ տունը լինել, ես թիմում ունեմ շատ լավ ըկներներ. ես մինչև վերջ պայքարելու եմ, որ «Արսենալում» իմ 8-րդ մրցաշրջանն այսպես չավարտվի: Խոստանում եմ, որ այս որոշումը չի փոխելու իմ տրամադրվածությունը՝ ես շարունակելու եմ աշխատել և պայքարել անարդարության ու անմարդկային վերաբերմունքի դեմ», – գրել է գերմանացին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա