Logo

Պաբլո Էսկոբարն ասում է…

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 04.12.2020ՄՇԱԿՈՒՅԹ
zs 1 - Պաբլո Էսկոբարն ասում է...
  • Միշտ պնդել եմ, որ իմ հարստությունը կապ չունի թմրանյութերի հետ: Ես համեստ մարդ եմ, զբաղվում եմ ծաղիկների արտահանմամբ:

 

  • Ով ասելիք ունի, միշտ լռում է:

 

  • Գիտեմ, որ ոմանք իմ ապրելակերպը ավելորդ ճոխություն են համարում, բայց էլ ի՞նչ կարող եմ անել իմ գումարի հետ:

 

  • Ես սիրում եմ ցուլեր, բայց ամենից շատ սիրում եմ մեքենաներ: Իմ ընտանիքը ընդհանրապես հետաքրքրված է արագությամբ: Օրինակ ՝ եղբայրս (Ռոբերտո Էսկոբարը) շատ է սիրում հեծանիվներ,  ինչ-որ պահի որոշեցի նրան հանձնել Մանիզալեսում գտնվող հեծանիվների գործարանը (Bicicletas Ositto):

 

  • Այս կյանքում ես կարող եմ փոխարինող գտնել ցանկացած բանի, բայց երբեք չեմ գտնի փոխարինող կնոջս և երեխաներին:

 

  • Յուրաքանչյուր մարդ ինչ-որ մեկի համար սուրբ է:

 

  • Ես միշտ գործել եմ որպես պարտականությունները կատարող մարդ, չնայած ոմանք ասում է, որ ես ահաբեկիչ եմ: Բայց ես հավատում եմ, որ մարդը պարտավոր է պայքարել իր ընտանիքի և իր ունեցվածքի համար, և եթե դրա համար զենք է պետք, թող այդպես լինի: Ես պետք է ձեռքերս ծալած նստե՞մ և ինչ-որ մեկին թույլ տա՞մ ինձանից վերցնել իմ արժանապատվությունն ու պատիվը:

 

  • Երբեմն ես զգում եմ, որ շատ հեռու եմ գնացել այս բոլոր առևանգումներով ու պայթյուններով:

 

  • Ինձ համարեք աստված: Քանի որ, եթե ինձ թվում է, որ ինչ-որ մեկին վիճակված է մահանալ, նա նույն օրը մահանում է:

 

  • Ոչ բոլոր սխալները կարող են ներվել:

 

  • Նույնիսկ աստվածներն են երբեմն սխալվում:

 

  • Կարող է լինել միայն մեկ թագավոր:

 

  • Ես չեմ հասկանում, թե ինչու են բոլորը մոռանում, թե ես ինչքան բան եմ արել աղքատների համար: Հիշո՞ւմ եք, երբ նրանք ինձ Ռոբին Հուդ էին ասում։ Այնպես որ, ես շատ հպարտ եմ դրանով: Նույնիսկ կառավարությունում մարդիկ չեն կարող ժխտել, որ ես ավելին եմ արել աղքատների համար, քան նրանք միասին իրենց անարժեք կյանքում։

 

  • Ես նախընտրում եմ փտել Կոլումբիայի հողում, քան ապրել ամերիկյան բանտում:

 

  • Ամերիկան ​​երկու հարյուր միլիոն ապուշ է, որոնց ղեկավարում են մեկ միլիոն հատուկ գործակալներ:

 

  • Բոլոր կայսրությունները կառուցված են արյան և կրակի վրա:

 

  • Չկա ավելի վատ բան, քան անձնական խնդիրներ ունեցող մարդուն իշխանության գլուխ հանձնելը:

 

  • Աշխարհում ամեն ինչ իր գինն ունի, և ամենակարևորը դա ճիշտ որոշելու կարողությունն է:

 

  • Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես է աշխատում մաթեմատիկան, բայց իմ աշխարհում դեռ ինից տասը հանել հնարավոր չէ:

 

  • Փողը երբեք մաքուր չի լինում։

 

  • Ես իմ կարողությունը ձեռք բերեցի և ուժ ստացա, որ չապրեմ ինչպես առնետ։

 

  • Ամեն տարի ավելի ու ավելի է դժվարանում կանխատեսել ապագան:

 

  • Ես մահու չափ հոգնել եմ թաքնվելուց ու կռվելուց:

 

  • Ոչ ոքի չվստահեք, հատկապես ինքներդ ձեզ:

 

  • Չկա ավելի արժեքավոր բան, քան տրված խոստումը, և չկա այն ավելի ամոթալի բան, քան այն խախտելը:

 

  • Թշնամիների հետ գործ ունենալու լավագույն միջոցը նրանց չնկատելն է։

 

  • Ոչ մի արարած ինձ երբեք չի կարող բռնել: Այստեղից՝ ջունգլիներում, ես ունակ եմ սպանել բոլորին: Նրանց միայն խղճուկ պարտություն է սպասվում։

 

  • Մահին խաբել չես կարող, բայց կարող ես ընկերանալ դրա հետ:

 

  • Երբ դու մեռած ես, վախենալու ոչինչ չունես:

 

  • Դուք երբեք չեք իմանա, թե որ փամփուշտը կսպանի ձեզ: Ի վերջո փամփուշտների վրա անուններ չեն գրվում:

 

  • Ես այդքան էլ լավ չեմ գրում նամակներ: Այնպես եմ հոգնել այս գրողի տարած գրամեքենայից: Այն ինձ խենթացնում է: Պետք է զանգեմ ընտանիքիս. Նրանք նոր են վերադարձել Գերմանիայից: Այնպես որ, ես ասում եմ ձեզ. ցտեսություն և լավ մնացեք:

 

  • Ես ուզում էի Կոլումբիան ավելի լավ տեղ դարձնել:

 

  • Քանի դեռ դրախտ գոյություն ունի, ես կարող եմ հույսը դնել դրա վրա:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա