Իտալացի կինոռեժիսոր Պաոլո Սորետինոյի «È stata la mano di Di» («Աստծո ձեռքը») ֆիլմը «Դավիթ դի Դոնաթելլո» մրցանակի ֆավորիտն է դարձել։ Ֆիլմը մրցանակի է արժանացել մայիսի 3-ին` Հռոմում, հայտնում է Deadline-ը։
Մրցանակաբաշխության ժամանակ, որը համարվում է ամերիկյան «Օսկարի» իտալական տարբերակը, «È stata la mano di Di» ֆիլմն արձանիկ է ստացել որպես լավագույն ֆիլմ, իսկ Սորենտինոն՝ որպես լավագույն ռեժիսոր։
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի տիտղոսը բաժին է հասել Թերեզա Սապոնանջելոյին, բացի այդ, ֆիլմը «Freaks Out» ֆիլմի հետ կիսել է «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում հաղթանակը։
«Դավիթ դի Դոնաթելլոյի» մրցանակն Իտալիայի ազգային կինոմրցանակն է, որը 1956 թվականից ի վեր ամեն տարի շնորհվում է Իտալիայի կինեմատոգրաֆիայի ակադեմիայի կողմից։ Հաղթողները ստանում են Դավթի արձանի ոսկե կրկնօրինակը։