Logo

«Պարման» երկրպագուներին Բուֆոնի հետ «չինգաչունգ» խաղալու հնարավորություն է ընձեռել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 24.12.2021ՍՊՈՐՏ
Բուֆոն

«Պարման» երկրպագուներին թիմի ֆուտբոլիստների հետ շփվելու եզակի հնարավորություն է ընձեռել. ֆուտբոլային ակումբը կազմակերպել է «չինգաչունգի» մրցաշար:

Մրցաշարին մասնակցելու հայտերն արդեն ընդունվում են: Երկրպագուները կպայքարեն միմյանց դեմ, եզրափակիչ դուրս եկածները կմրցեն թիմի 6 խաղացողների հետ: Վերջին, ուժեղագույն մրցակիցը կլինի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը: Մրցաշարի ամբողջ հասույթը կուղղվի բարեգործության:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ տեսանյութ էր տարածվել, որտեղ Ջիջի Բուֆոնը «չինգաչունգ» էր խաղում թիմակիցների հետ ու հաղթում բոլորին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա