Logo

«Պարտավոր ենք կատարել նրա բոլոր ցանկությունները». Պողոս Գալստյանը՝ «Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզչի մասին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
20:14 / 08.06.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

«Արարատ-Արմենիայում» լուրջ փոփոխություններ են կատարվում. հեռացել են գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, ինչպես նաև մի քանի լեգեոներներ: Նրանց փոխարինելու են գալիս հայ մարզիչ և ֆուտբոլիստներ: VNews-ի հետ զրույցում ակումբի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը հաստատեց, որ թիմը գլխավորելու է Վարդան Բիչախչյանը:  

«Արդեն կարող եմ հաստատել, որ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ է նշանակվելու Վարդան Բիչախչյանը: Մենք Վարդանին ճանաչում ենք որպես լավ մարզչի, միշտ հետևել ենք նրա աշխատանքին: Եթե վիճակագրությանը նայեք, կտեսնեք, որ հիմնականում հայ մարզիչների թիմերն են դառնում Հայաստանի չեմպիոն: Նրանք լավ գիտեն տեղական մենթալիտետը: Ակումբի ղեկավարությունով որոշեցիք, որ նոր մարզիչը պետք է հայ լինի, իսկ Բիչախչյանը հայ լավագույն մասնագետներից է: 

Բիչախչյանին հրավիրելով՝ պարտավոր ենք նրա բոլոր ցանկությունները կատարել: Հասկանում ենք, որ ունենք մարտունակ հայ ֆուտբոլիստների կարիք: Հիմա կկատարենք տրանսֆերներ: Մեզ կմիանան Գևորգ Ղազարյանը և Արման Հովհաննիսյանը: Կարծում եմ՝ այս պահին նրանք բավարար կլինեն՝ թիմի մարտունակությունը բարձրացնելու և թիմն իրենց հետևից տանելու համար»,- VNews-ի հետ զրույցում նշեց Գալստյանը:

Բիչախչյանը նախկինում գլխավորել է «Շիրակը» և «Արարատը», որոնց հետ 3 անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր, ինչպես նաև 1-ական անգամ Հայաստանի չեմպիոն ու սուպերգավաթակիր: 

«Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրենի հետ ամբողջական հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա