Logo

Փաշիկ Ալավերդյանը՝ ՕԽ-ում ծանրամարտի քաշերի փոփոխության, Սիմոն Մարտիրոսյանի հնարավորությունների մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:57 / 05.04.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Օլիմպիական խաղերում ծանրամարտի քաշային կարգերի փոփոխությունն առավել նկատելի կանդրադառնա օլիմպիական կրկնակի արծաթե մրցանակակիր, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի հնարավորություններին՝ VNews-ի հետ զրույցում ասաց տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։

«Փոփոխության հետևանքներից մեկը լինելու է այն, որ Սիմոնն Օլիմպիական խաղերին չի մասնակցելու իր սովորական քաշային կարգում, քանի որ մինչև 109 կգ քաշային կարգը հանվել է։ Առանց դրա էլ մեր մարզիկը տեղափոխվելու էր գերծանր քաշ, որովհետև ավելի քան 120 կգ կշռող ծանրորդի համար դժվար է, նպատակահարմար էլ չէ ամեն անգամ 10-15 կգ քաշ գցել։ Գերծանր քաշային կարգում, ինչպես հայտնի է, գերիշխում է վրացի Լաշա Տալախաձեն, որն այս պահին մրցակցությունից դուրս է աշխարհում»,- VNews-ի հետ զրույցում հայտարարեց Փաշիկ Ալավերդյանը։

Նրա կարծիքով՝ փոխարենը մերոնք բարձր տեղեր գրավելու լավ հնարավորություն ունեն 89 կգ քաշային կարգում, որում հանդես են գալիս Եվրոպայի չեմպիոններ Անդրանիկ Կարապետյանը և Կարեն Ավագյանը, ինչպես նաև մինչև 102 կգ քաշում, որի առաջատարներից է աշխարհամասի մեր մյուս չեմպիոն Սամվել Գասպարյանը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա