Logo

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ալոնսոն կավարտի կարիերան մրցաշրջանի ավարտից հետո

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 09.03.2017ՍՊՈՐՏ
xabi alonso fc bayern 07022017 1kwt8qp6zi0hl1ojotonrp62sc - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ալոնսոն կավարտի կարիերան մրցաշրջանի ավարտից հետո

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո խաղակոշիկները կկախի  մեխից:

«Ես ապրում էի ֆուտբոլով և սիրում այն: Հաջողություն, հրաշալի խաղ»,-գրել է իսպանացին իր թվիթերյան էջում:

Հիշեցնենք՝ Ալոնսոն հանդես է եկել «Ռեալ Սոսյեդադի», «Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» կազմում: Ազգային հավաքականի մարզաշապիկով նա 2 անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն (2008, 2012) և հաղթել Աշխարհի առաջնությունը 2010 թվականին:

Իսկ ակումբային մակարդակում 35-ամյա ֆուտբոլիստը նվաճել է Իսպանիայի գավաթի տիտղոսը (2011/12), ինչպես նաև հաղթել Չեմպիոնների լիգան (2013/14) : «Լիվերպուլում» հանդես գալու տարիներին նույնպես տիրացել է ՉԼ-ի գավաթին (2004/05), իսկ «Բավարիայի» հետ 2 անգամ հռչակվել է Գերմանիայի չեմպիոն (2014/15 և 2015/16):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա