Logo

Պաշտոնական․ «Բայերը» ձեռք բերեց «Ռոմայի» հարձակվողին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 08.09.2020ՍՊՈՐՏ
Պաշտոնական․ «Բայերը» ձեռք բերեց «Ռոմայի» հարձակվողին scaled - Պաշտոնական․ «Բայերը» ձեռք բերեց «Ռոմայի» հարձակվողին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:39

-

-

«Ռոմայի» հարձակվող Պատրիկ Շիկը մարզական կարիերան կշարունակի Լևերկուզենի «Բայերի» կազմում՝ հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։

Ֆուտբոլիստի ու «Բայերի» միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր, որի ժամկետն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 25 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը նոր թիմում կկրի «14» խաղահամարը։

Հիշեցնենք, որ Շիկը «Ռոմայի» կազմը համալրել էր 2018 թվականին «Սամպդորիայից»։ Տրանսֆերի արժեքը կազմել էր 42 միլիոն եվրո։ Նախորդ մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձակալությամբ անցկացրել է «Լայպցիգի» կազմում՝ 22 խաղում դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա