
«Բավարիան» պաշտոնապես հայտարարել է Բունա Սարի տրանսֆերի մասին: Ֆուտբոլիստը մյունխենյան ակումբին է միացել «Մարսելից»:
Աջ պաշտպանի հետ «Բավարիան» կնքել է պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Տրանսֆերի արժեքը կազմել է 10 միլիոն եվրո:
«Բունա Սարը դինամիկ աջ պաշտպան է, որը համապատասխանում է մեր խաղային փիլիսոփայությանը: Նա մեզ շատ կօգնի, ու հավատացած ենք, որ կշարունակի զարգացում ապրել»,- ասել է մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը:
«Ես շատ ուրախ եմ, որ միացել եմ այնպիսի ակումբի, ինչպիսին «Բավարիան» է: Ինձ համար սա իրականություն դարձած երազանք է, ու ես ամեն ինչ կանեմ, որ թիմի հզոր պատմությունը շարունակվի»,- «Բավարիայի» պաշտոնական կայքը փոխանցում է ֆուտբոլիստի խոսքը:
Պաշտոնական. Դուգլաս Կոստան վերադարձավ «Բավարիա»