Logo

Պաշտոնական. Բունա Սարը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 05.10.2020ՍՊՈՐՏ
Պաշտոնական. Բունա Սարը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ - Պաշտոնական. Բունա Սարը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:25

-

-

«Բավարիան» պաշտոնապես հայտարարել է Բունա Սարի տրանսֆերի մասին: Ֆուտբոլիստը մյունխենյան ակումբին է միացել «Մարսելից»:

Աջ պաշտպանի հետ «Բավարիան» կնքել է պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Տրանսֆերի արժեքը կազմել է 10 միլիոն եվրո:

«Բունա Սարը դինամիկ աջ պաշտպան է, որը համապատասխանում է մեր խաղային փիլիսոփայությանը: Նա մեզ շատ կօգնի, ու հավատացած ենք, որ կշարունակի զարգացում ապրել»,- ասել է մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը:

«Ես շատ ուրախ եմ, որ միացել եմ այնպիսի ակումբի, ինչպիսին «Բավարիան» է: Ինձ համար սա իրականություն դարձած երազանք է, ու ես ամեն ինչ կանեմ, որ թիմի հզոր պատմությունը շարունակվի»,- «Բավարիայի» պաշտոնական կայքը փոխանցում է ֆուտբոլիստի խոսքը:

Պաշտոնական. Դուգլաս Կոստան վերադարձավ «Բավարիա»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա