Logo

Պաշտոնական. «Չելսին» ևս մեկ համալրում ունի

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 27.08.2020ՍՊՈՐՏ
sarrcropped 1ourwm9n2ezxpzsk4jxs9q15o - Պաշտոնական. «Չելսին» ևս մեկ համալրում ունի
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:18

-

-

«Նիսի» 21-ամյա պաշտպան Մալանգ Սարը տեղափոխվել է «Չելսի», այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ Սակայն 2020/21 մրցաշրջանում ֆուտբոլիստը հանդես կգա այլ ակումբում վարձավճարով։

Սարը անգլիական ակումբ է տեղափոխվել անվճար։

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ պաշտպանը տեղափոխվելու է «Բայեր» ու դառնալու է Կայ Հավերցի գործարքի մի մասը։ Լևերկուզենի ակումբը հետաքրքրված է նրա ծառայություններով։

Ֆրանսիացին Ֆրենկ Լեմպարդի 4-րդ խոշոր ձեռքբերումն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Մալանգ «Նիսում» իր դեբյուտը նշել է 2016 թվականին։ 4 տարվա ընթացքում ֆուտբոլիստը անցկացրել է 102 հանդիպում ու աչքի ընկել 3 գոլով։ Բացի դրանից, Սարը հանդես է եկել գրեթե բոլոր տարիքային հավաքականներում, սակայն Դեշամից դեռևս հրավեր չի ստացել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա