Logo

Պաշտոնական. Դանի Օլմոն՝ «Լեյպցիգի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 25.01.2020ՍՊՈՐՏ
5e256859 e52c 4d89 b6d3 543c0a0a0a6a olmo previewOrg - Պաշտոնական. Դանի Օլմոն՝ «Լեյպցիգի» ֆուտբոլիստ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:34

-

-

«Դինամո Զագրեբի» արդեն նախկին կիսապաշտպան Դանի Օլմոն տեղափոխվեց «Լեյպցիգ», տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Իսպանացին իր նոր ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը: «Լեյպցիգում» նա հանդես կգա 25 համարի մարզաշապիկով:

Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, որ «Բարսելոնան» բանակցություններ է վարել ֆուտբոլիստի հետ և մոտ եղել Օլմոյի տեղափոխությունն իրականացնելուն: Նրա ծառայություններով հետաքրքրված էին նաև «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Դանի Օլմոն «Բարսելոնայի» մանկապատանեկան դպրոցի սան է, որտեղից էլ 2015 թվականին միացել է «Դինամոյին»՝ այդպես էլ չնշելով նորամուտը կատալոնական ակումբի առաջին թիմում: 21-ամյա կիսապաշտպանը Խորվաթիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 9 մրցավեճի և դարձել 3 գոլի հեղինակ: Նրա հաշվին նաև 5 գոլ ու 3 արդյունավետ փոխանցում է գրանցված Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 11 հանդիպումներում, եթե հաշվի առնենք նաև որակավորման փուլի խաղերը:

Կիսապաշտպանն Իսպանիայի Մ-21 հավաքականի կազմում 2019 թվականի ամռանը ճանաչվել է Եվրոպայի առաջնության հաղթող:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա