Logo

Պաշտոնական․ Կանդրևան «Ինտերից» տեղափոխվեց իտալական մեկ այլ թիմ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 25.09.2020ՍՊՈՐՏ
EixO2BJXYActXl scaled - Պաշտոնական․ Կանդրևան «Ինտերից» տեղափոխվեց իտալական մեկ այլ թիմ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:55

-

-

«Ինտերի» կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան դարձել է «Սամպդորիայի» ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Սամպդորիան» իտալացի խաղացողին հրավիրել է մեկամյա վարձակալությամբ՝ նրա ամբողջական տրանսֆերի գնման պարտադիր կետով: Կիսապաշտպանի՝ նոր ակումբի հետ կնքած պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Transfermarkt-ի տվյալներով՝ Կանդրևան «Սամպդորիայի» լիարժեք ֆուտբոլիստ կհանդիսանա սկսած 2021 թվականի հուլիսի 1-ից: Տրանսֆերի արժեքը կկազմի 2,5 մլն եվրո:

Իտալացին 2016 թվականին է «Լացիոյից» տեղափոխվել «Ինտեր»: Կանդրևան «ներաձուրիների» կազմում անցկացրել է 151 խաղ, խփել 18 գոլ և կատարել 31 արդյունավետ փոխանցում:

Պաշտպան Դիեգո Գոդինն ավելի վաղ տեղափոխվել էր «Կալյարի»: Ուրուգվայցու՝ նոր ակումբի հետ կնքած համաձայնագիրը կգործի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Գոդինը 2019 թվականին Մադրիդի «Ատլետիկոյից» էր ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Ինտեր»:

Պաշտոնական. Արտուրո Վիդալը՝ «Ինտերի» ֆուտբոլիստ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա