Logo

Պաշտոնական. «Լիվերպուլի» դարպասապահը վերադարձավ Բունդեսլիգա

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 28.09.2020ՍՊՈՐՏ
. «Լիվերպուլի» դարպասապահը վերադարձավ Բունդեսլիգա - Պաշտոնական. «Լիվերպուլի» դարպասապահը վերադարձավ Բունդեսլիգա
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:13

-

-

Դարպասապահ Լորիս Կարիուսը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Լիվերպուլին», մեկ մրցաշրջանով հանդես կգա Բեռլինի «Ունիոնի» կազմում՝ հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ նախորդ երկու մրցաշրջանները 27-ամյա Կարիուսը վարձակալությամբ անցկացրել է «Բեշիքտաշի» կազմում: Դարպասապահի պայմանագրի ժամկետը մերսիսայդյան ակումբի հետ լրանում է 2022 թվականի ամռանը:

«Ուրախ եմ, որ նորից խաղալու եմ Բունդեսլիգայում ու անհամբերությամբ եմ սպասում Բեռլինում նոր մարտահրավերին: «Ունիոնն» առանձնահատուկ ակումբ է, որն արժանի է հարգանքի ոչ միայն նրա համար, որ դուրս է եկել Բունդեսլիգա:

Ուզում եմ նպաստել ակումբի զարգացմանն ու օգնել կարևորագույն՝ Բունդեսլիգայում տեղը պահպանելու խնդիրը լուծելու հարցում»,- ասել է Կարիուսը:

Նշենք, որ դարպասապահը մինչև 2016 թվականին «Լիվերպուլ» տեղափոխությունը ելույթ է ունեցել «Մայնցում»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա