Logo

Պաշտոնական․ «Լիվերպուլի» հարձակվողը կարիերան կշարունակի «Շեֆիլդ Յունայթեդում»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 02.10.2020ՍՊՈՐՏ
EjVqB1AXkAY r4 - Պաշտոնական․ «Լիվերպուլի» հարձակվողը կարիերան կշարունակի «Շեֆիլդ Յունայթեդում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:13

-

-

«Լիվերպուլի» հարձակվող Ռայան Բրյուստերը տեղափոխվել է «Շեֆիլդ Յունայթեդ»:

20-ամյա ֆուտբոլիստը կնքել է 5 տարվա պայմանագիր: Նա հանդես կգա 24 համարի մարզաշապիկով:

«Շեֆիլդը» չի բացահայտել՝ ինչքան է վճարել տեղափոխության դիմաց, բայց նշել է, որ Բրյուստերի տրանսֆերի գնումը ռեկորդային է ակումբի համար:

Գործարքի արժեքը, ըստ նախնական հրապարակումների, կազմում է 23,5 մլն ֆունտ: Անգլիայի գործող չեմպիոնը կստանա շուրջ 18 մլն, մնացածը նախատեսված է հավելավճարների տեսքով:

«Լիվերպուլին», ենթադրվում է, բաժին կհասնի խաղացողի տրանսֆերի հաջորդ վաճառքի գումարի 15%-ը, նախատեսված է նաև իրավունքների հետգնման հնարավորություն, որից օգտվելու շանս մերսիսայդյան ակումբը կունենա առաջիկա 3 տարվա ընթացքում:

Բրյուստերը «Սուոնսիի» կազմում Չեմպիոնշիփի նախորդ առաջնությունում մասնակցել է 22 մրցավեճի և դարձել 11 գոլի հեղինակ:

Պաշտոնական. «Լիվերպուլի» դարպասապահը վերադարձավ Բունդեսլիգա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա