Logo

Պաշտոնական. Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել Իսպանիայի հավաքականի պաշտպանը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 05.07.2018ՍՊՈՐՏ
U385731 19 20171006235230 kMYB U431865968911KaD 980x554@MundoDeportivo Web - Պաշտոնական. Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել Իսպանիայի հավաքականի պաշտպանը

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել «Ռեալ Սոսյեդադի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ալվարո Օդրիոսոլայի տեղափոխության շուրջ: 22-ամյա ֆուտբոլիստն «Արքայական» ակումբում բուժզննում կանցնի, ինչից հետո կստորագրի 6 տարվա պայմանագիր: Հաղորդում է «Ռեալի» պաշտոնական կայքը:

Օդրիոսոլան նախորդ մրցաշրջանում մասնակցել է 35 խաղի՝ աչքի ընկնելով արդյունավետ 4 փոխանցումով:

Իսպանական հեղինակավոր ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նրա տեղափոխությունը «Ռեալին» արժեցել է 40 մլն եվրո: Օդրիոսոլային հրավիրելու միտքը պատկանում է մադրիդյան թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին, ով ֆուտբոլիստին ծանոթ է Իսպանիայի հավաքականում համատեղ աշխատանքից:

SM. Հայտնի է՝ երբ «Յուվենտուսը» կհայտարարի Ռոնալդուի տրանսֆերի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա