Logo

Պաշտոնական մրցումներում «Շիրակի» ամենաարդյունավետ լեգեոնականը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:57 / 02.04.2023Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex ՀՊԼ-ի 25-րդ տուրում «Վանի» դարպասը Մուսա Փոլ Բակայոկոյի խփած գոլը 27-րդն էր «Շիրակի» կազմում պաշտոնական մրցումներում: Իվուարցի ֆուտբոլիստը դարձավ «Շիրակի» պատմության ամենաարդյունավետ լեգեոնականը՝ մեկ գնդակով գերազանցելով թիմի նախկին հարձակվող, իր հայրենակից Ժան Ժակ Բուգուհիի ռեկորդային ցուցանիշը:

Մուսա Փոլ Բակայոկոն 2,5 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է «Շիրակ», որից հեռացել էր 2019/20թթ. առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո՝ տեղափոխվելով Իրան: Ընթացիկ առաջնությունում Բակայոկոն 5 գնդակով «Շիրակի» լավագույն ռմբարկուն է:

Իվուարցի ֆուտբոլիստը «Շիրակում» հայտնվեց 2017թ. գարնանը՝ նորամուտը նշելով մարտի 18-ին «Գանձասար-Կապանի» հետ կայացած առաջնության խաղում: Հանդիպման 79-րդ րոպեին Վարդան Բիչախչյանը 20-ամյա ֆուտբոլիստին խաղադաշտ դուրս բերեց Արտյոմ Միքայելյանի փոխարեն: Խաղավերջում «Շիրակի» նորեկը գրավեց Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը՝ կրճատելով հաշվի տարբերությունը (1-2):

Հետաքրքիր է, որ 2016/17թթ. առաջնությունում խփած 2-րդ գոլն էլ գրանցվել էր «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում:
Արդեն հաջորդ մրցաշրջանում Բակայոկոն դարձավ «Շիրակի» հարձակման գլխավոր ուժը: Առաջնության 28 հանդիպումներում խփած 7 գոլով նա ճանաչվեց թիմի լավագույն ռմբարկու:

«Շիրակի» համար անհաջող դասավորված 2018/19թթ. առաջնությունում էլ Բակայոկոն Արամ Մուրադյանի հետ 4 գնդակով ամենաարդյունավետն էր թիմում: Հաջորդ առաջնության 12 հանդիպումներում Բակայոկոյի հաշվին 3 գոլ գրանցվեց:

Ընդհանուր առմամբ` Բակայոկոն Fastex ՀՊԼ-ում «Շիրակի» կազմում անցկացրած 97 հանդիպումներում 21 գոլ է խփել: 5 անգամ նա աչքի է ընկել Fastex Հայաստանի գավաթի խաղարկությունում, մեկ գոլ էլ նրա հաշվին գրանցվել է Սուպերգավաթի խաղում: 

Ի դեպ, Բակայոկոն նաև «Շիրակում» առավել շատ հանդիպումներ անցկացրած լեգեոնականն է: Ընթացիկ առաջնությունում նա գերազանցեց Սոլոմոն Իմե Ուդոյի ցուցանիշը, որը Fastex ՀՊԼ-ում «Շիրակի» կազմում 90 խաղի էր մասնակցել:

VNews-ը ներկայացնում է պաշտոնական մրցումներում «Շիրակի» ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակը:

Ֆուտբոլիստներ

Ա

Գ

Ս

Ե

ԸՆԴ

1.Մուսա Փոլ Բակայոկո

21

5

1

-

27

2.Ժան Ժակ Բուգուհի

23

-

-

3

26

3.Լամին Լի Յորո

22

1

-

1

24

4.Մորի Կոնե

23

-

-

-

23

5.Ֆոֆանա Բեկո

15

-

-

3

18

6.Դամե Դիոպ

12

5

-

1

18

7.Սերժ Դեբլե

15

-

1

1

17

8.Դրիսա Դիարասուբա

11

-

-

-

11

9.Սոլոմոն Իմե Ուդո

8

1

-

-

9

10.Իգոր Ստանոևիչ

8

-

-

-

8

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա