Logo

Պաշտոնական․ Մորատան վարձավճարով կխաղա «Յուվենտուսում»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 23.09.2020ՍՊՈՐՏ
GettyImages 1193973292 - Պաշտոնական․ Մորատան վարձավճարով կխաղա «Յուվենտուսում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:52

-

-

«Յուվենտուսն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի՝ ակումբ վարձակալական հիմունքներով տեղափոխության մասին: Իսպանացի ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ իտալական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կվարձակալի 9 մլն եվրոյի դիմաց, իսկ անձամբ խաղացողը նոր թիմում կստանա տարեկան 7,5 մլն եվրո աշխատավարձ (ներառյալ հավելավճարները): Հարձակվողն անցյալում արդեն խաղացել է «Յուվենտուսում»՝ Իտալիայի չեմպիոնի գույները պաշտպանելով 2014-2016թթ․:

Մորատան 2019 թվականի հունվարին «Չելսիից» է 7 մլն եվրոյի դիմաց վարձավճարով տեղափոխվել «Ատլետիկո»: Մադրիդյան ակումբը 2020 թվականի ամռանը գնել է ամբողջական տրանսֆերը: Գործարքը կազմել է 56 մլն եվրո: 27-ամյա Մորատան Լա Լիգայի 2019/20թթ․ առաջնությունում անցկացրել է 34 հանդիպում և դարձել 12 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ:

Էդին Ջեկոյի ապագայի հարցը որոշված է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա