Logo

Պաշտոնական․ «Սևիլիայի» հարձակվողը տեղափոխվեց «Հոֆենհայմ»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 07.01.2020ՍՊՈՐՏ
GettyImages 486363382 770x470 - Պաշտոնական․ «Սևիլիայի» հարձակվողը տեղափոխվեց «Հոֆենհայմ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:11

-

-

«Հոֆենհայմն» իր պաշտոնական կայքում հայտարարել է հարձակվող Մունաս Դաբուրի՝ «Սևիլիայից» գերմանական ակումբ տեղափոխության մասին:

«Հոֆենհայմի»՝ իսրայելցի 27-ամյա ֆուտբոլիստի հետ կնքած պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի ամառ: Գործարքի այլ մանրամասներ չեն հրապարակվում:

Դաբուրը կարիերան սկսել է հայրենիքում 2009 թվականին, իսկ 2014 թվականին տեղափոխվել շվեյցարական «Գրասհոպեր»: Հարձակվողը 2016 թվականին պայմանագիր է կնքել ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ, որտեղից էլ նախորդ տարի միացել «Սևիլիային»: Մունասն Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է ընդամենը 2 հանդիպման (2 դեպքում էլ մտել է փոխարինման)՝ իր հաշվին չգրանցելով որևէ արդյունավետ գործողություն: Իսրայելի հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 20 անգամ ու խփել 7 գոլ:

Հիշեցնենք, որ «Հոֆենհայմում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Թիմը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում վաստակել է 27 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ լավագույն քառյակը եզրափակող Դորտմունդի «Բորուսիային» զիջելով 3 միավորով:

Ադամյանի ֆուտբոլային կուռքը, գոլերի տոնումը ու այլ բացահայտումներ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա