Logo

Պաշտոնական. «Սևիլյան» մնացել է առանց գլխավոր մարզչի

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 23.12.2017ՍՊՈՐՏ
Eduardo Berizzo 1040x572 - Պաշտոնական. «Սևիլյան» մնացել է առանց գլխավոր մարզչի

«Սևիլյան» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոյից բաժանվելու մասին: Պատճառը թիմի ոչ բավարար արդյունքներն են:

Հայտարարությունում նշվում է, որ «Սևիլյան» արդեն սկսել է նոր գլխավոր մարզչի հետ բանակցությունները, ով, ըստ սպասվածի, իսպանական ակումբին կմիանա ձմեռային դադարից հետո:

Աշնանը հայտնի էր դարձել, որ արգենտինացի մասնագետի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ, նա վիրահատության էր ենթարկվել նոյեմբերին, իսկ դեկտեմբերի կեսերին՝ վերադարձել աշխատանքի:

48-ամյա Բերիցոն «Սևիլյայի» ղեկը ստանձնել էր 2017թ. հունիսին այն բանից հետո, երբ Խորխե Սամպաոլին գլխավորել էր Արգենտինայի հավաքականը:

Լա Լիգայի 17 տուրից հետո «Սևիլյան» ընթանում է 5-րդ հորիզոնականում: Դրա հետ մեկտեղ, անդալուսցիները, հաշվի առնելով նաև Չեմպիոնների լիգան, արդեն 4 խաղ անընդմեջ հաղթանակ չեն տոնել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սևիլյայի» ղեկը կարող է ստանձնել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա