Logo

Պաշտոնական. Տիմո Վերները՝ «Չելսիի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 18.06.2020ՍՊՈՐՏ
timo werner 1 - Պաշտոնական. Տիմո Վերները՝ «Չելսիի» ֆուտբոլիստ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:16

-

-

«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում, այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

Գերմանացին կմնա իր ներկայիս ակումբի հետ մինչև Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտ ու նոր թիմին կմիանա հուլիսին՝ բուժզննում անցնելուց հետո։

Սա նշանակում է, որ ինչպես նախապես հաղորդվում էր, Վերները չի մասնակցի Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանին «Լայպցիգի» հետ։ ՉԼ-ն վերսկսվելու է օգոստոսին։

«Ուրախ եմ «Չելսիի» հետ պայմանագիր կնքնելու համար։ Ինձ համար հպարտություն է միանալ այս մեծ ակումբին։ Իհարկե, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Լայպցիգին», ակումբին ու երկրպագուներին 4 հիանալի տարիների համար։ Դուք միշտ իմ սրտում կլինեք։ Անհամբերությամբ սպասում եմ նոր մրցաշրջանին նոր թիմակիցներիս հետ, նոր մարզչիս ու իհարկե, «Չելսիի» երկրպագուների։ Մեզ սպասում է հաջողություններով լի ապագա»,-ասել է Վերները։

Ըստ շշուկների՝ «ազնվականները» վճարել են հարձակվողի հրաժարագինը՝ 53 մլն. եվրո։

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Վերները մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 26 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։

Թոփ համալրումներով. Ինչ տեսք կունենա «Չելսիի» հարձակման գիծը 2020/21 մրցաշրջանում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա