Logo

Պաշտոնական. ՈՒԵՖԱ-ն կանցկացնի Կոնֆերենցիաների գավաթ ակումբային մրցաշարը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 24.09.2019Հայկական ֆուտբոլ
. ՈՒԵՖԱ ն կանցկացնի Կոնֆերենցիաների գավաթ ակումբային մրցաշարը - Պաշտոնական. ՈՒԵՖԱ-ն կանցկացնի Կոնֆերենցիաների գավաթ ակումբային մրցաշարը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:57

-

-

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հաստատել է ակումբային երրորդ լիգայի անվանումը՝ հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն իր ելույթի ընթացքում հաստատել է, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվելիք ակումբային երրորդ մրցաշարն անվանվելու է Կոնֆերենցիաների գավաթ:

Մրցաշարում հանդես կգան այն թիմերը, որոնց չի հաջողվել Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճել: Խմբային փուլում հանդես կգան 32 թիմեր, որոնք կբաժանվեն 8 խմբերի:

Խմբերի հաղթողները կնվաճեն 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ 2-րդ հորիզոնականն զբաղեցրած թիմերը կմրցեն Եվրոպա լիգայի խմբային փուլում 3-րդ տեղը գրաված թիմերի հետ:

Կոնֆերենցիաների գավաթի հաղթողը հաջորդ մրցաշրջանում Եվրոպա լիգայի խմբային փուլում հանդես գալու ուղեգիր կնվաճի: Մրցաշարը կմեկնարկի 2021-22 մրցաշրջանում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա