Logo

Պաշտոնական․ «Յուվենտուսը» հայտարարեց Բունդեսլիգան ներկայացնող ֆուտբոլիստի տեղափոխության մասին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 30.08.2020ՍՊՈՐՏ
w640xh480 GettyImages 1268304064 1 - Պաշտոնական․ «Յուվենտուսը» հայտարարեց Բունդեսլիգան ներկայացնող ֆուտբոլիստի տեղափոխության մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:02

-

-

«Շալկեի» կիսապաշտպան Ուեսթոն Մակքենին վարձավճարով տեղափոխվել է «Յուվենտուս»: Այս մասին հաղորդում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը:

Իտալիայի գործող չեմպիոնը վարձավճարի համար կվճարի 4,5 մլն եվրո: Թուրինցիները 22-ամյա կիսապաշտպանի կողմից համապատասխան արդյունքների գրացման դեպքում կպարտավորվեն 18,5 մլն եվրոյի դիմաց գնելու խաղացողի ամբողջական տրանսֆերը: Բացի այդ, «Յուվենտուսը» Մակքենիի՝ պայմանագրի ժամկետում գրանցած որոշակի ցուցանիշների պարագայում կարող է «Շալկեին» վճարել մինչև 7 մլն եվրո հավելավճար:

Մակքենին «Շալկեի» կազմում 2019/20թթ․ մրցաշրջանում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ: ԱՄՆ-ի հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 4 անգամ՝ իր ակտիվում գրանցելով խփած 3 գնդակ:

Հաղորդվում է, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Լիվերպուլը», «Էվերտոնը», «Նյուքասլ Յունայթեդն» ու «Վուլվերհեմփթոնը», ինչպես նաև մի քանի ակումբներ Գերմանիայից, Իսպանիայից և Ֆրանսիայից:

«Յուվենտուս». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա