Logo

Փաստեր Նինո Չերրուտիի մասին

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:11 / 17.01.2022Լրահոս

Cerruti 1881 -1

«Մեծ ցավով եմ տեղեկացել Նինո Չերրուտիի մահվան մասին։ Չնայած մենք տարիների ընթացքում կորցրել ենք կապը, ես նրան միշտ համարել եմ իմ կյանքի իրական և դրական ազդեցություններից մեկը: Նինոն է ձևավորել իմ ճաշակը և սովորեցրել ինձ ամբողջական տեսլականի կարևորությունը ինչպես դիզայների, այնպես էլ ձեռնարկատիրոջ համար: Սինյոր Նինոն սուր աչք ուներ, նա իսկապես հետաքրքրասեր ու համարձակ էր։ Նրան շատ կկարոտեն», - Չերրուտիի մահվան մասին ասել է Ջորջիո Արմանին:

Cerruti 1881 -2

91 տարեկան հասակում մահացել է իտալացի մոդելավորող և Cerruti 1881 բարձր նորաձևության տան հիմնադիր Նինո Չերրուտին: Նա 20-րդ դարի տղամարդկանց հագուստի ամենաազդեցիկ դիզայներներից էր։ Լինելով նորարար, արդյունաբերող և դիզայներ՝ նա հեղափոխություն է կատարել տղամարդկանց հագուստի ձևափոխման հարցում՝ 1970-ականներին ներկայացնելով առաջին դեկոնստրուկտիվ բաճկոնը: Նինո Չերրուտին հաջողության է հասել ինչպես իր համանուն ապրանքանիշում, այնպես էլ Lanificio Fratelli Cerruti-ի ընտանեկան բիզնեսում:

Կիսվում ենք Նինոյի մտքերով և որոշ փաստերով՝

  • «Ես հագուստ եմ արտադրել միայն մեկ անձի համար՝ ինքս ինձ», - ասել է նա մի անգամ:

  • Նինոն իր առաջին բուտիկը բացել է Փարիզում 1967 թվականին։ Ըստ France Presse-ի՝ տղամարդկանց և կանանց համար միանման նմուշներ արտադրելու նրա որոշումը հեղափոխական ազդեցություն է ունեցել նորաձևության ոլորտում:

  • 1980-ականներին նա սերտորեն համագործակցել է հոլիվուդյան աստղերի՝ Ջեք Նիկոլսոնի, Մայքլ Դուգլասի, Շերոն Սթոունի, Ջուլիա Ռոբերթսի և Թոմ Հենքսի հետ։

  • Ես ցանկանում էի, որպեսզի տղամարդիկ վերջապես կարողանան կրել հարմարավետ հագուստ` առանց թափթփված տեսք ունենալու: Սա կոչվում է «անզգույշ նրբագեղություն» և ոչ մի կապ չունի «cafonal» նեոլոգիզմի հետ (իտալական «cafone»-ից՝ «անբարեխիղճ», «անճաշակ հագնված»), որը մենք օգտագործում ենք Իտալիայում վերջին շրջանում լայն տարածում գտած գռեհիկ և աչքի ընկնող հագուստ կրելու համար: 

  • Նրբագեղությունն անբաժան է մարդուց։ Պարզապես պետք է իմանալ, թե ինչպես վարվել դրա հետ: Կա միայն մի քանի դիզայներ, որոնց վրա ես կարողանում եմ կենտրոնանալ գործվածքներս ստեղծելիս: Նրանցից մեկը Ջորջիո Արմանին է, որի հետ աշխատել եմ 10 տարի։ Ինձ դուր են գալիս նաև Saint Laurent-ը և Louis Vuitton-ը, քանի որ նրանք գիտեն, թե ինչպես ստեղծել հագուստ իրական կյանքի համար: Եվ նաև Celine, Lanvin, Bottega Veneta և Dior:

Cerruti 1881 -3

 

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա