Logo

Պատահական հանդիպում Հարոյանին. Ինչպես «Ուրարտուն» մեկնեց Սլովենիա (տեսանյութ)

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 06.07.2021Հայկական ֆուտբոլ
haroyan arzumanyan - Պատահական հանդիպում Հարոյանին. Ինչպես «Ուրարտուն» մեկնեց Սլովենիա (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր «Ուրարտուն» մեկնել է Սլովենիա, որտեղ «Մարիբորի» հետ անցկացնելու է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը:

Երևանյան ակումբը տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես թիմը մեկնեց եվրագավաթային հանդիպմանը:

Ուշագրավ է, որ օդանավակայանում Ռոբերտ Արզումանյանի թիմը պատահաբար հանդիպել է Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանին, որը հուլիսի 1-ից դարձավ իսպանական «Կադիսի» ֆուտբոլիստ:

«Մարիբոր» – «Ուրարտու» հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին: Մեկնարկը՝ 22:45-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա