Logo

«Պատառոտված նորաձևությու՞ն, թե՞ առողջության հարց». Ինչու են ֆուտբոլիստները խաղում պատռված գուլպաներով

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 21.04.2020ՍՊՈՐՏ
sei 27626208 5bfa e1535827251238 - «Պատառոտված նորաձևությու՞ն, թե՞ առողջության հարց». Ինչու են ֆուտբոլիստները խաղում պատռված գուլպաներով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:16

-

-

Բոլորս էլ նյարդայնանում ենք, երբ մեր սիրելի թիմի մրցակից ֆուտբոլիստը դանդաղ է լքում խաղադաշտը, ժամանակ է ձգում։ Դա երբեմն նյարդայնացնում է նաև այն ժամանակ, երբ դա անում են հենց մեր համակրելի ակումբի ֆուտբոլիստները։ Նրանք խաղադաշտից հեռանալիս ժամանակ ձգելու բազմաթիվ մեթոդներ գիտեն։ Ոմանք պարզապես զբոսանքի են վերածում փոխարինվելը, մյուսները, օրինակ, կատեգորիկ չեն կարող լքել խաղադաշտը, մինչև չեն հանում ոտքի պաշտպանիչ վահանները։ Մյուսները պարտադիր պետք է արձակեն կապանները, ոմանք էլ չեն ալարում ու հատիկ առ հատիկ պոկում են իրենց ոտքերին փաթաթած կպչուն ժապավենները՝ տեյպերը։

Իհարկե, շատերդ ձեզ հարց եք տվել՝ ինչի համար են ֆուտբոլիստներն իրենց վերածում մումիաների՝ իրենց վրա փաթաթելով այդքան ժապավեն։ Բացատրությունը շատ պարզ է թվում։ Ֆուտբոլիստների մեծամասնությունը դա անում է, որպեսզի ավելի լավ ֆիքսի գուլպայի տակից կրվող հատուկ պաշտպանիչ վահանը։ Նման միջամտության պարագայում ֆուտբոլիստի պարտադիր ատրիբուտներից մեկը մնում է ֆիքսված ու ամեն դադարի ժամանակ ֆուտբոլիստը չի կենտրոնանում այն ուղղելու համար։ Սակայն նորաձևության վերջին ճիչը բացահայտել է նոր գաղտնիք, վերջերս շատացել է ֆուտբոլիստների, թիվը, որոնք այդ ժապավենների տակ թաքցնում են…կտրված գուլպաները։

talloni scarpe 01 960x600 - «Պատառոտված նորաձևությու՞ն, թե՞ առողջության հարց». Ինչու են ֆուտբոլիստները խաղում պատռված գուլպաներով

Որքան էլ զարմանալի կթվա, բայց մարզահագուստ ու մարզակոշիկներ արտադրող գիգանտ ընկերություններն ամեն տարի թարմացնում են իրենց տեսականին, կիրառում են նոր տեխնոլոգիաներ, ամեն ինչ անում են ֆուտբոլիստների հարմարավետության համար, սակայն կոնկրետ ֆուտբոլիստների գուլպաների տեխնոլոգիան չի փոխվում այսպես ասած, «Նիկոլի թվից» (չքաղաքականացնել)։ Նախորդ տասնամյակի սկզբում որոշ ֆուտբոլիստներ մեջ արթնացան չկայացած դիզայներներն ու տեքստիլ արտադրության մասնագետները։ Այդպես սկսվեց գուլպաների նոր դարաշրջանը։ Ֆուտբոլիստները սկսեցին edit անել իրենց մարզահագուստի այս էլեմենտը, որովհետև այն անհրաժեշտ շփում չէր ապահովում ոտքի հետ, ինչն առաջացնում էր անընդունելի պայմաններ լիարժեք խաղ ցուցադրելու համար։

2012 թվականին գրանցվեց անգամ մի զվարճալի դեպք այս առիթով։ «Տոտենհեմի» անվանի մասնագետ Հարի Ռեդնապը խստորեն զայրացավ իր ֆուտբոլիստների վրա, քանի որ նրանք հետևում էին ԱՊԼ-ի նորաձևության վերջին ճիչին։ Ֆուտբոլիստները մարզապես կտրում էին կրունկից հետո գուլպայի ամբողջ կտորը՝ փոխարենը տակից հագնելով «կարճ գլխով գուլպաներ»։ Ֆուտբոլիստներն այդ երկու գուլպաները միացնում էին իրար կպչուն ժապավենների օգնությամբ։ «Օլդսքուլյան» մտածելակերպ ունեցող Ռեդնապը չէր կարողանում հասկանալ՝ ո՞րն էր այդ ամենի անհրաժեշտությունը, մինչդեռ ֆուտբոլիստներն ամեն ինչ անում էին առավել հարմարավետ իրավիճակում ֆուտբոլ խաղալու համար։

EVAYXDXUYAEL qM 2 960x641 - «Պատառոտված նորաձևությու՞ն, թե՞ առողջության հարց». Ինչու են ֆուտբոլիստները խաղում պատռված գուլպաներով

Նրանց պատճառաբանմամբ երկար գուլպաները, պարզապես, չեն ապահովում ոտնաթաթի ու խաղակոշիկի մաքսիմալ շփումը։ Իրավիճակը, մասնավորապես, դառնում է անդառնալի, երբ խոտածածկը լինում է խիստ թաց կամ անձրևում է։ Այդ դեպքում ջուրը լցվում է ֆուտբոլիստի խաղակոշիկի մեջ, ու ոտքը սկսում է լողալ, ինչպես փոքրիկ մակույկը ալեկոծվող օվկիանոսում։ Իսկ «կարճ գլխով» գուլպաները (այլ կերպ՝ թենիսային գուլպաները), ինչպես հայտնի է, առավել հարմար են այդ տեսանկյունից։ Ընդ որում՝ դրա համար կա ևս մեկ պարզ բացատրություն. մարզումների ժամանակ ֆուտբոլիստների ճնշող մեծամասնությունը պաշտպանիչ վահաններով չի խաղում։ Հետևաբար երկար գուլպաների կրելու կարիք չկա։ Ուստի՝ նրանք մարզվում են թենիսային գուլպաներով։ Պատահական չէ, որ խաղի ժամանակ էլ նրանք կցանկանային խաղալ հենց այդպիսիններով, բայց կանոնները թույլ չեն տալիս։ «Թույլ չե՞ն տալիս, մենք էլ փորձարկումներ կանենք», – ասում են ֆուտբոլիստներն ու ամեն անգամ մոգոնում նոր բաներ։

EVAcXhzU8AAhnO2 960x640 - «Պատառոտված նորաձևությու՞ն, թե՞ առողջության հարց». Ինչու են ֆուտբոլիստները խաղում պատռված գուլպաներով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա