Logo

Պատերազմը սկսված է․ ինչու պետք է նայել Ֆորմուլա 1-ի այս մրցաշրջանը

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 26.07.2021Ավտո-մոտոսպորտ
b1d8817e personal vlog youtube thumbnail 2021 05 26t025406.351 - Պատերազմը սկսված է․ ինչու պետք է նայել Ֆորմուլա 1-ի այս մրցաշրջանը

Ֆորմուլա 1-ի ընթացիկ մրցաշրջանի գրեթե կեսն անցել է։ Երկար դադարից հետո արքայական ավտոսպորտի երկրպագուների աչքերում կրակ է վառվում ու սրա պատճառը այն ինտրիգն է, որը կա չեմպիոնության համար, թե՛ արշավորդների, թե՛ կոնստրուկտորների պայքարում։

2016 թվականին Նիկո Ռոսբերգի չեմպիոնությունից հետո Ֆ1-ում չեմպիոնական ինտրիգը մարեց։ Լյուիս Հեմիլթոնը մեկը մյուսի հետևից վերցնում էր չեմպիոնական տիտղոսը, մյուս թիմերը ի զորու չէին մրցակցել «Մերսեդեսի» հետ, իսկ Լյուիսի թիմակից Վալտերի Բոտասը Վալտերի Բոտասն է, որը երբեք չի դառնա «Մերսեդեսի» թիվ մեկ պիլոտը։

Are you serious?” - Max Verstappen's immense form this season compelled Lewis Hamilton to sign two-year contract | The SportsRush

Այս մրցաշրջանում ամեն ինչ այլ է։ Մրցաշրջանի կեսն անցել է, Հեմիլթոնն առաջատարը չէ։ Անցած հանգստյան օրերին կայացած Մեծ Բրիտանիայի Գրան-պրին եկավ ապացուցելու մեկ բան․ այդքան երկար սպասված պատերազմը սկսված է, Ֆ1-ում չեմպիոնական պայքարը թեժանում է։

Առաջնության առաջատար, «Ռեդ Բուլի» պիլոտ Մաքս Ֆերստապենի ու Լյուիս Հեմիլթոնի ագրեսիվ պայքարը ի վերջո հանգեցրեց սարսափելի վթարի, որից էլ հետևություն կարող ենք անել, որ իսկական պատերազմ է սկսվել մոլորակի ամենաարագ երկու արշավորդների միջև։ Գնանք հերթով։

«Դիպանք»

Աշխարհի առաջնության երկրորդ էտապը կայանում էր Իմոլայում։ Էնցո ի դինո Ֆերարիի անվան ավտոդրոմում կրքերը թեժ էր։ Անձրևային եղանակ ու մեգաստարտ։ Հեմիլթոնը սկսեց pole position-ից, Մաքսը երկրորդն էր։ Ստարտում «Ռեդ Բուլի» պիլոտը հաղթեց Լյուիսին՝ շրջանցելով նրան ու բարձրանալով առաջին տեղ։ Պայքարն այնքան համառ էր, որ շրջադարձերից մեկում Մաքսի ու Լյուիսի բոլիդները թեթև հպում ունեցան։ Հետարշավային ասուլիսում նրանք միասին էին։

Verstappen and Hamilton at odds over whether they made contact in crucial start of Imola race | Formula 1®

Մաքս – Ես չեմ կարծում, որ մենք դիպել ենք իրար։

Լյուիս – Դիպանք։

Մաքս – Դիպա՞նք։

Լյուիս – Այո՛, կար հպում։

Մաքս – Չգիտեմ, ես չեմ զգացել։

Պատերազմի հիմքերը դրվեցին հենց այստեղ։ Ֆերստապենը զգալիորեն պոկվել էր Հեմիլթոնից։ Մյուս արշավների սկզբում ևս երևում էր, թե ինչ ագրեսիվ պայքար է գնում նրանց միջև։ Տպավորություն կար, որ հասունանում է լուրջ, ավելի մեծ բախում, դրան սպասում էին բոլորը, բայց ոչ ոք դրա մասին չէր խոսում։

Ո՞վ էր միջադեպի մեղավորը

Մեծ Բրիտանիայի Գրան Պրիին ընդառաջ «Մերսեդեսի» վիճակը լավ չէր։ Հինգ անընդմեջ արշավներում հաղթել էր «Ռեդ Բուլը»՝ չորսում Ֆերստապենը, մեկում՝ Պերեսը։ Բացի այդ, «Մերսեդեսը» թե՛ թիմային, թե՛ անհատական հաշվարկով բավականին շատ էր հետ մնում «Ռեդ Բուլից»։

Մեկնարկային վանդակի առաջին շարքում նորից Ֆերստապենն ու Հեմիլթոնն էին։ Առաջին շրջանում տեղի ունեցավ այն, ինչին բոլորը սպասում էին։ Լյուիսն ու Մաքսը բախվեցին։ «Մերսեդեսի» բրիտանացի արշավորդը փորձում էր վազանց կատարել։ Նա բավականաչափ տեղ չթողեց Մաքսի համար։ Վերջինս բախվեց Հեմիլթոնի բոլիդին ու հայտնվեց վազքուղուց դուրս։ Վթարն իսկապես խոշոր էր։ Ֆերստապենը մեքենայից ինքնուրույն դուրս եկավ, սակայն նրան ապահովության համար տեղափոխեցին հիվանդանոց։

«Կարմիր դրոշակներից» և Հեմիլթոնին 10 վայրկյան տուգանք տալուց հետո մրցարշավը վերսկսվեց։ Ի վերջո, բրիտանացին, չնայած տրված պատժին, հաղթեց մրցարշավը։ «Մերսեդեսը» կոնստրուկտորների պայքարում ընդհուպ մոտեցավ «Ռեդ Բուլին», իսկ Հեմիլթոնը «Ֆերստապենին»։

«Տեսնել, թե ինչպես է միջադեպի մասնակիցներից մեկը տոնում իր հաղթանակն այն պահին, երբ ես դեռ հիվանդանոցում եմ, անհարգալից ու ոչ սպորտային պահվածք է»,-գրել էր Մաքս Ֆերստապենը արշավից հետո։ Սա բենզին է կրակի վրա ու ուղիղ ակնարկ, որ «պատերազմը սկսված է»։

«Չի կարող լինել վթար, որում մեղավոր է կողմերից միայն մեկը»,-արշավից հետո հայտարարեց Լյուիս Հեմիլթոնը։

Միմյանց «խայթեցին» նաև երկու թիմերի տեխնիական տնօրենները։ Քրիստիան Հորները մի լավ քննադատեց Լյուիս Հեմիլթոնին, իսկ Տոտո Վոլֆը կոչ արեց տեղի ունեցածն ամբողջությամբ չբարդել իր թիմի առաջատարի վրա ու չտանել անձնական դաշտ։

Մեր ընտրանին․

Ի՞նչ է լինելու հիմա

Ինչպես արդեն նշեցինք, պայքարը չեմպիոնական մրցավազքում չափազանց սրվել է։ Ֆերստապենը մի քանի միավորով է առաջ Հեմիլթոնից, նույնն էլ թիմային հաշվարկում է։ Ամեն դեպքում երկրպագուների համար առաջնայինը հենց պիլոտների պայքարն է, ու հենց դա է առաջ բերում թիմերի միջև այն պատերազմական իրավիճակը, որը կա հիմա։

F1's Max Verstappen: 'I have to believe I'm the best' - BBC News

Վթարից հետո կրքերն ավելի են թեժանալու։ Մի կողմից Մաքսն է, որը լի է պատրաստակամությամբ կորցրածը հետ բերելու, մյուս կողմից Լյուիսն է, որը երկրորդ անգամ այսպիսի ձևով մրցակցին պայքարից դուրս թողնելու բարոյական իրավունք պարզապես չունի։ Սակայն չեմպիոնական մրցավազքում հենց այդ ագրեսիվությունն է, որ կարող է տիտղոս ապահովել նրան։ Բացառված չէ, որ առաջիկայում լինեն նոր բախումներ։

Հեմիլթոնը մի անգամ այս պայքարում պարտվել է

«Եթե անկեղծ, դա ինձ չի անհանգստացնում, Բոնո՛։ Ես հիմա պարտվում եմ աշխարհի առաջնությունը»։ Սրանք Լյուիս Հեմիլթոնի խոսքերն են 2016 թվականի Աբու Դաբիի Գրան պրիի եզրափակիչ շրջաններից մեկում։ Բրիտանացու ինժեներ Պիտեր Բոնինգտոնը ռադիոյով ցուցումներ էր տալիս Հեմիլթոնին, ինչին ի պատասխան Լյուիսն ասում է, որ իրեն դրանք չեն հետաքրքրում, թեկուզ այն պարագայում, որ այս էտապն ինքը հաղթում է։ Ընդհանուր հաշվարկում Նիկո Ռոսբերգը գերազանցում էր Լյուիսին, ու այդ օրը դարձավ աշխարհի չեմպիոն։

F1: Nico Rosberg clinches title as Lewis Hamilton wins Abu Dhabi GP – as it happened | Sport | The Guardian

Հեմիլթոնի ու Ռոսբերգի պայքարը ինչ-որ չափով կարելի է նմանացնել Ֆերստապենի ու Հեմիլթոնի պայքարին։ Տարբերությունն այն է, որ Հեմիլթոնն ու Ռոսբերգը նույն թիմից էին, իսկ Մաքսն ու Լյուիսը՝ ոչ։ Այդ տարի ևս եղան վթարներ, արշավներից մեկում Հեմիլթոնը հաղթեց Ռոսբերգի հետ բախվելուց հետո։ Եղավ արշավ, որի ընթացքում բախման պատճառով նրանք երկուսով դուրս մնացին պայքարից։ Այս խելահեղ պայքարում ի վերջո ավելի ամուր գտնվեց Նիկո Ռոսբերգն ու դարձավ աշխարհի չեմպիոն։ Հեմիլթոնն այսպիսի մենամարտում մեկ անգամ արդեն պարտվել է։

Հասուն Մաքսը

Մաքս Ֆերստապենը հասունացել է ու պատրաստ է առաջնությունում հաղթանակի համար պայքարել մինչև վերջ։ Եթե համեմատենք անցած մրցաշրջանի Մաքսի հետ, ապա պակասել են անիմաստ սխալները, որոնք նրան կարևոր միավորներ էին արժենում։ Մաքսն այս մրցաշրջանում երկու անգամ է մնացել առանց միավորի։ Դրանցից մեկը հենց անցած շաբաթ էր։ Պատճառը Լյուիսի հետ բախումն էր։ Մյուսը Ադրբեջանի Գրան Պրիում էր։ Այս անգամ էլ մեղավորը «Պիրելիի» անվադողերն էին։ Այնպես որ, Մաքսը գրեթե չի սխալվում այս տարի, 5 անգամ հաղթանակ է տարել ու եղել է պատվո հարթակի տեղերում։ Նա պատրաստ է կռիվ տալ Լյուիսի հետ։

2021 Monaco Grand Prix race report & highlights: Verstappen claims Monaco victory over Sainz and Norris, after polesitter Leclerc fails to take start | Formula 1®

Չմոռանանք, որ Ֆորմուլա 1-ը թիմային մարզաձև է։ Մաքսին պետք է օգնության հասնեն «Ռեդ Բուլի» մեխանիկներն ու ամբողջ թիմը։ Այս տարի «Ռեդ Բուլն» իսկապես ուժեղ բոլիդ ունի, որը շրջադարձերում շատ ավելի արագ է, քան «Մերսեդեսը»։ Այո՛, ուղիղ տարածություններում «արծաթե նետերն» ունեն առավելություն, բայց դա այդքան էլ զգալի չէ։ Այնպես որ այս պայքարում շատ բան կախված է նաև թիմերից։

Լյուիսն ու իր հսկայական փորձը

Մյուս կողմից էլ Հեմիլթոնն է։ Նա աշխարհի յոթակի չեմպիոն է։ Այդքան շատ Ֆ1-ում հաղթել է միայն Միխայել Շումախերը։ Նրա հսկայական փորձն ամեն պահի կարող է օգնության հասնել նրան։ Հեմիլթոնին օգնում է նաև իր «խելոք» թիմակից Վալտերի Բոտասը։ Նա կատարում է թիմի բոլոր հրահանգները։ Ֆինն արշավորդն ավելի կայուն է, քան Պերեսը։ Այստեղ Հեմիլթոնն իսկապես առավելություն ունի։

Կա տպավորություն, որ մրցաշրջանը լարվածության ու հետաքրքրության մեջ է պահելու Ֆորմուլա 1-ի երկրպագուներին մինչև մրցաշրջանի վերջին արշավը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա