Logo

Պատմության հակառեկորդ և ռեկորդ՝ քառակի չեմպիոնի կոչումը նվաճած ակումբի կողմից

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 14.06.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Alashkert The Winner of VBET Armenian Premier League 8 - Պատմության հակառեկորդ և ռեկորդ՝ քառակի չեմպիոնի կոչումը նվաճած ակումբի կողմից

Ավանդույթի համաձայն VNews.am-ը սկսում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Առաջին հրապարակումը վերաբերում է Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտին»:

1․ Երկամյա ընդմիջումից հետո «Ալաշկերտը» կրկին ուժեղագույնը ճանաչվեց՝ 4-րդ անգամ նվաճելով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Մինչ այդ ալաշկերտցիները չեմպիոն էին հռչակվել 3 մրցաշրջան անընդմեջ (2015/16-2017/18թթ.): Չեմպիոնական տիտղոսների քանակով «Ալաշկերտը» հավասարվեց «Շիրակին»:

24 հանդիպումներում «Ալաշկերտը» վաստակեց 46 միավոր (13 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 25-15), ինչը հնարավոր միավորների 63,8 տոկոսն է: Նշենք, որ թիմի ցուցանիշներում ներառված է «Լոռիի» հետ առաջնության 3-րդ շրջանում չկայացած խաղում «Ալաշկերտի» օգտին 3-0 հաշվով գրանցված տեխնիկական հաղթանակը:

21.08.2020 Alashkert 1 0 NOAH 22 960x640 - Պատմության հակառեկորդ և ռեկորդ՝ քառակի չեմպիոնի կոչումը նվաճած ակումբի կողմից

Հիշեցնենք, որ նախորդ առաջնության 28 հանդիպումներում վաստակած 47 միավորով (14 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 9 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 51-31) «Ալաշկերտը» դարձել էր բրոնզե մրցանակակիր: Ալաշկերտցիները վաստակել էին հնարավոր միավորների 55,9 տոկոսը:

2․ Առաջնությունում «Ալաշկերտը» հանդես եկավ 3 մարզիչների գլխավորությամբ: Առաջնության աշնանային հատվածում թիմի ղեկին Եղիշե Մելիքյանն էր, որի գլխավորությամբ անցկացրած 10 հանդիպումներում «Ալաշկերտը» վաստակեց 18 միավոր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 11-8), ինչը հնարավոր միավորների 60 տոկոսն է:

Առաջնության գարնանային հատվածի մեկնարկային 10 խաղերն «Ալաշկերտն» անցկացրեց Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ՝ վաստակելով 16 միավոր (4-ական հաղթանակ և ոչ-ոքի, 2 պարտություն, խփած ու բաց թողած գոլեր՝ 7-6), ինչը հնարավոր միավորների 53,3 տոկոսն է: Իսկ առաջնության ավարտական 3 հանդիպումներում թիմի գլխավոր մարզիչն Ալեքսանդր Գրիգորյանն էր, որի ղեկավարությամբ ալաշկերտցիները 100 տոկոսանոց արդյունք գրանցեցին՝ խփած և բաց թողած գնդակների 4-1 ընդհանուր տարբերությամբ:

Alashkert The Winner of VBET Armenian Premier League 2 960x640 - Պատմության հակառեկորդ և ռեկորդ՝ քառակի չեմպիոնի կոչումը նվաճած ակումբի կողմից

Ինսայդ. Չեմպիոնների լիգայից առաջ «Ալաշկերտը» կատարեց առաջին տրանսֆերը

3․ Առաջնության աշնանային հատվածի 10 հանդիպումներում«Ալաշկերտը» վաստակեց 18 միավոր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 11-8), ինչը հնարավոր միավորների 60 տոկոսն է:

Առաջնության գարնանային հատվածի 13 հանդիպումներում «Ալաշկերտը» վաստակեց 25  միավոր (7 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 11-7), ինչը հնարավոր միավորների 64,1 տոկոսն է:

«Ալաշկերտը» շատ հաջող խաղաց մրցակիցների հարկի տակ՝ 12 հանդիպումներում վաստակելով 22 միավոր (6 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 12-9), ինչը հնարավոր միավորների 61,1 տոկոսն է: Դա լավագույն արդյունքն է առաջնության մասնակից թիմերի մեջ: Հյուրընկալվելիս ալաշկերտցիները հաղթեցին «Վանին» (1-0), «Նոային» (2-1), «Ուրարտուին» (2-1), «Լոռիին» (1-0), «Արարատ-Արմենիային» (2-1) և «Արարատին» (1-0):

25.05.2021 Ararat Alashkert 20 960x640 - Պատմության հակառեկորդ և ռեկորդ՝ քառակի չեմպիոնի կոչումը նվաճած ակումբի կողմից

Սեփական դաշտում անցկացրած 11 հանդիպումներում «Ալաշկերտի» օգտին 21 միավոր գրանցվեց (6 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 10-6): Դա հնարավոր միավորների 63,6 տոկոսն է: Սեփական հարկի տակ «Ալաշկերտը» միևնույն 1-2 հաշվով պարտվեց «Ուրարտուին» և «Արարատին»:

Առավել հաջող «Ալաշկերտը» խաղաց «Լոռիի» դեմ՝ շահելով 2 հանդիպումներն էլ: Չեմպիոնն առավելագույն միավորներ (7) վաստակեց «Արարատ-Արմենիայի» հետ անցկացրած 3 խաղերում: Ամենաանհարմար մրցակիցն առաջնության հետնապահ «Շիրակն» էր, որի հետ կայացած 3 խաղերում ալաշկերտցիներն ընդամենը 3 միավոր վաստակեցին՝ հանդիպումներն ավարտելով ոչ-ոքի: «Շիրակը» միակ թիմն էր, որին «Ալաշկերտը» չկարողացավ հաղթել:

4․ «Ալաշկերտն» իր պատմության մեջ ամենացածր արդյունավետությունը ցույց տվեց՝ անցկացրած 23 հանդիպումներում խփելով ընդամենը 22 գոլ (միջինը մեկ խաղում՝ 0,95 գոլ): Մինչ այդ ալաշկերտցիներն ամենաքիչ գոլերը խփել էին 2014/15թթ. առաջնությունում՝ 28 հանդիպումներում 32 անգամ գրավելով մրցակիցների դարպասները (միջինը մեկ խաղում ՝ 1,14 գոլ):

21.08.2020 Alashkert 1 0 NOAH 15 960x640 - Պատմության հակառեկորդ և ռեկորդ՝ քառակի չեմպիոնի կոչումը նվաճած ակումբի կողմից

Առաջնության մասնակից թիմերի մեջ «Ալաշկերտն» աչքի ընկավ ամենահուսալի պաշտպանությամբ՝ 23 խաղում բաց թողնելով ընդամենը 15 գոլ (միջինը մեկ խաղում ՝ 0,65 գոլ): Այդ ցուցանիշը լավագույնն է «Ալաշկերտի» համար Բարձրագույն խմբի առաջնություններում: Մինչ այդ ամենահուսալի պաշտպանությամբ ալաշկերտցիներն աչքի էին ընկել 2014/15թթ. առաջնությունում՝ 26 խաղում բաց թողնելով 24 գոլ: Իսկ լավագույն անխոցելիության գործակիցը (միջինը մեկ խաղում ՝ 0,84 գոլ) «Ալաշկերտն» ունեցել էր 2018/19թթ. առաջնությունում (27 բաց թողած գոլ 32 խաղում):

Չեմպիոնը նաև առաջնությունում բոլորից քիչ պարտություն (4) կրած թիմն էր: «Ալաշկերտը» կրկնեց 2016/17թթ. առաջնությունում գրանցած իր լավագույն արդյունքը, երբ 30 խաղում ընդամենը 4 պարտություն էր կրել:

3-րդ մրցաշրջանն անընդմեջ «Ալաշկերտը» խոշոր հաշվով չպարտվեց: Բարձրագույն խմբի առաջնություններում 2-րդ անգամ ալաշկերտցիները խոշոր հաշվով հաղթանակ չտոնեցին: Նախկինում դա պատահել էր 2014/15թթ. առաջնությունում:

17.03.2021 18 round Alashkert Shirak 16 960x640 - Պատմության հակառեկորդ և ռեկորդ՝ քառակի չեմպիոնի կոչումը նվաճած ակումբի կողմից

Հայկական ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը փոխվե՞լ է. VBET Պրեմիեր լիգայի 5 ամենադիտված խաղերը

Առաջնության ընթացքում «Ալաշկերտը» 4 անընդմեջ հաղթանակ տոնեց, 8 խաղում անպարտելի մնաց, 3 խաղ ընթացավ առանց հաղթանակի, 3 խաղ շարունակ դարպասն անառիկ պահեց, 8 անընդմեջ հանդիպումներում էլ խաղադաշտից չհեռացավ առանց գոլի:

Անցկացրած 23 հանդիպումներից միայն 6-ում «Ալաշկերտին» չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասը, ընդ որում դրանցից 5-ում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Իսկ ահա սեփական դարպասն ալաշկերտցիները 12 խաղում անառիկ պահեցին:

Առաջնության ընթացքում «Ալաշկերտը» երկու հոբելյան նշեց: Փետրվարի 24-ին «Լոռիի» նկատմամբ նվազագույն հաշվով տոնած հաղթանակը 50-րդն էր Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ: Մայիսի 6-ին էլ նվազագույն հաշվով առավելության հասնելով «Փյունիկի» նկատմամբ, «Ալաշկերտը» Բարձրագույն խմբում 100-րդ հաղթանակը տոնեց:

05.03.2021 Alashkert 1 1 Alashkert 14 960x640 - Պատմության հակառեկորդ և ռեկորդ՝ քառակի չեմպիոնի կոչումը նվաճած ակումբի կողմից

5․ «Ալաշկերտի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 6 հարված, որից իրացվել է 4-ը: Թիմի օգտին նշանակված 2 հարվածներն էլ դիպուկ է իրացրել Ալեքսանդր Գլիշիչը՝ խոցելով «Նոայի» և «Վանի» դարպասները: 11մ հարվածների քանակը նվազագույնն է «Ալաշկերտի» պատմության մեջ: Մինչ այդ «Ալաշկերտի» օգտին ամենաքիչը՝ 3 11մ հարված էր նշանակվել 2013/14 և 2014/15թթ. առաջնություններում:

«Ալաշկերտի» դարպասին նշանակված 11մ 4 հարվածներից 2-ն են դիպուկ իրացվել: Օգնեն Չանչարևիչը հետ է մղել «Նոայի» ֆուտբոլիստներ Դենիս Դեդեչկոյի և Յուրի Գարեգինյանի հարվածները: Իսկ «Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեն և արարատցի Մորի Կոնեն 11մ նշակետից գրավել են Չանչարևիչի պաշտպանած դարպասը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա