Logo

«Պատմության լավագույն խաղացողներից է, գոլ խփող մեքենա». Գվարդիոլան՝ Ռոնալդուի մասին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 04.11.2021ՍՊՈՐՏ
լավագույն խաղացողներից է գոլ խփող մեքենա. Գվարդիոլան՝ Ռոնալդուի մասին - «Պատմության լավագույն խաղացողներից է, գոլ խփող մեքենա». Գվարդիոլան՝ Ռոնալդուի մասին
Խաղի մանրամասները

Անգլիա, Պրեմիեր Լիգա, 11 տուր

06 Նոյեմբեր 2021 - 16:30

0

Մանչեսթեր Յունայթեդ

2

Մանչեսթեր Սիթի

0 - 1 Էրիկ Բայի (ինքնագոլ) - 7`

0 - 2 Բերնարդու Սիլվա - 45`

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղից առաջ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել մրցակցի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի խաղային որակները:

«Չեմ դիտել «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Ատալանտայի» միջև խաղը, բայց պատրաստվում եմ դիտել, մանրազննին ուսումնասիրել խաղը՝ հասկանալու համար, թե նրանք որքան լավն են:

Նրանց կազմում է խաղում պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը, որն ուղղակի գոլ խփող մեքենա է:

Ոմանց նյարդայնացրեց, որ ես «Բրյուգեի» դեմ խաղն ավելի կարևոր անվանեցի, բայց հիմա կարևորագույնը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղն»,- ESPN-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա