Logo

Պատրիկ Մակինռոյը՝ Նադալին ներկայացված դոպինգային մեղադրանքների մասին 

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:59 / 17.06.2022ՍՊՈՐՏ
Պատրիկ Մակինռոյ-Ռաֆայել Նադալ

1989 թվականի «Ռոլան Գարոսի» զուգախաղի հաղթող, մարզիչ և մարզական մեկնաբան Պատրիկ Մակինռոյն իր կարծիքն է արտահայտել «Մեծ սաղավարտի» մրցումների 22-ակի հաղթող իսպանացի Ռաֆայել Նադալին հասցեագրված մեղադրանքների մասին։

Քննադատների պնդմամբ՝ վերջերս «Ռոլան Գարոսում» հաղթած 36-ամյա Նադալը չէր կարող նման նվաճման հասնել առանց արգելված խթանիչներ օգտագործելու։ Իսպանացին խոստովանել է, որ ներարկումներ է ընդունել վնասված սրունքի հատվածում։

«Նադալը շարունակում է հաղթել։ Ես չգիտեմ, թե նա ինչպես է դա անում։ Նա ասել է, որ իրեն ինչ-որ ցավազրկող ներարկումներ են արել։ Բժիշկ չեմ ու հստակ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը։

Կա դավադրության տեսություն, որի հետևորդները պնդում են, որ Նադալը դոպինգ է օգտագործում, ինչ-որ դեղամիջոցներ է ընդունում։ Լսե՛ք, նա անընդհատ մասնագիտական ստուգման է ենթարկվում։ Ինչ էլ որ ներարկեն նրա սրունքի մեջ, կարծում եմ՝ դա պարզապես ցավազրկող է։ Դարձյալ նշեմ՝ բժիշկ չեմ, հստակ չգիտեմ, բայց եթե դա հակաօրինական լիներ, ապա նրան կբռնեին»,- Մակինռոյի խոսքն է ներկայացնում Sportskeeda-ն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա