Logo

Պատրիկ Վիեյրան հեռացվել է «Քրիսթալ Փելասից»

16:31 / 17.03.2023ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Ֆրանսիացի մասնագետ Պատրիկ Վիեյրան հեռացվել է անգլիական «Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիայի հավաքականի ու «Արսենալի» նախկին ֆուտբոլիստը 2021 թվականի հուլիսից էր գլխավորում լոնդոնյան ակումբը, որը Պրեմիեր լիգայի 11 անընդմեջ խաղում չի հաղթել:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Քրիսթալ Փելասը» 27 խաղից հետո նույնքան միավորով 12-րդն է:

Մարզչական կարիերայի ընթացքում Պատրիկ Վիեյրան գլխավորել է նաև «Մանչեսթեր Սիթիի» Մ23 թիմը (2013-2015), ամերիկյան «Նյու Յորք Սիթին» (2016-2018) ու ֆրանսիական «Նիսը» (2018-2020)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա