Logo

2 գրանդ ակումբ դիտարկում է Պաու Տորեսի հրաժարագինը վճարելու տարբերակը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:42 / 04.04.2022ՍՊՈՐՏ
null

«Վիլյառեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Պաու Տորեսը հայտնվել է գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում:

Ինչպես հաղորդում է 90 min-ը, 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Երկու թիմն էլ մտադիր է վճարել ֆուտբոլիստի հրաժարագինը (60 մլն եվրո):

«Արքայական ակումբում» իսպանացուն դիտարկում են որպես այլընտրանք Անտոնիո Ռյուդիգերին, «կարմիր սատանաներն» էլ ցանկանում են ամրացնել կենտրոնական պաշտպանի գոտին՝ հաշվի առնելով Ռաֆայել Վարանի և Հարի Մագուայրի անկայուն խաղն ընթացիկ մրցաշրջանում:

Հավելենք, որ Տորեսի՝ «դեղին սուզանավի» հետ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա