Logo

3 գրանդ ակումբից 1-ը դուրս մնաց Պոգբային ձեռք բերելու համար պայքարից

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:25 / 30.03.2022ՍՊՈՐՏ
Պոլ Պոգբա

«Յուվենտուսը» դուրս է մնացել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու համար պայքարից՝ հայտնում է Calciomercato-ն:

Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» չի կարող իրեն թույլ տալ վճարել ֆրանսիացի կիսապաշտպանի աշխատավարձը:

Աղբյուրը ենթադրում է, որ դա նշանակում է թուրինյան ակումբի հրաժարումը ֆուտբոլիստի համար պայքարից։

Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդում» 1 մրցաշրջանում վաստակում է 15 միլիոն եվրո, իսկ «Յուվենտուսը» նրան կարող է առաջարկել միայն 8 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ:

Ըստ աղբյուրի՝ Պոգբային ձեռք բերելու համար պայքարում դեռևս մնում են Մադրիդի «Ռեալը» և ֆրանսիական ՊՍԺ-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա