Logo

«Յուվենտուսը» «10» համարի մարզաշապիկը կպահի Պոգբայի համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:47 / 16.05.2022ՍՊՈՐՏ
Յուվենտուս-Պոլ Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի և Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարության միջև շարունակվում են ակտիվ բանակցությունները։ «Ծեր սինյորան» մտադիր է վերադարձնել ֆրանսիացի կիսապաշտպանին և պատրաստ է երկարաժամկետ պայմանագիր առաջարկել նրան։

La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ իտալական գրանդը մտադիր է Պոլի հետ 3 տարվա պայմանագիր կնքել։ Պոգբայի աշխատավարձը Թուրինում կկազմի տարեկան 8 միլիոն եվրո։ Սպասվում է, որ կողմերը գործարքը համաձայնեցնեն մինչև օրվա վերջ:

Աղբյուրը հավելում է նաև, որ «Յուվեն» «10» համարի մարզաշապիկը կպահի Պոգբայի համար, որով նախկինում ֆրանսիացին ելույթ է ունեցել իտալական ակումբում: Ավելի վաղ թիմի ներկայիս «10» համարը՝ Պաուլո Դիբալան, հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա Թուրինից:

Պոլի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև հունիս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա