Logo

Դիբալան կարող է կարիերան շարունակել Հռոմում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:28 / 22.04.2022ՍՊՈՐՏ
null

«Ռոման» միացել է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի համար մղվող պայքարին՝ հաղորդում է Calciomercato-ն։ Ամռանն արգենտինացին ազատ գործակալ կդառնա, եթե մինչև այդ նոր պայմանագիր չկնքի թուրինյան ակումբի հետ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Նյուքասլը», «Ինտերը» և Մադրիդի «Ատլետիկոն»։

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան Ա Սերիայի 24 խաղում խփել է 8 գոլ, դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա