Logo

Պաուլու Կոելիու «Տասնմեկ րոպե» [մտքեր, մեջբերումներ]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 13.08.2020ՄՇԱԿՈՒՅԹ
paulo coelho bw - Պաուլու Կոելիու «Տասնմեկ րոպե» [մտքեր, մեջբերումներ]
  • Ամեն օր ես ընտրում են նոր ճշմարտություն` որով ցանկանում եմ ապրել:

 

  •  Երազանքը շատ հարմար բան է, քանզի մենք պարտավոր չենք իրականացնել այն` ինչի մասին երազում ենք:

 

  • Եթե փնտում ես մեծ և իրական սեր, ապա նախ պետք է հոգնել մանր զգացմունքներից, պատահական սիրավեպերից:

 

 

  • Կյանքը կազմված է հասարակ բաներից:

 

  • Կյանքը դեռ շարունակում է սովորեցնել և այն էլ այնքան արագ, որ միայն ուժեղներն են ողջ մնում: Իսկ ուժեղ լինելու համար հարկավոր է լավագույնը լինել. այլ լուծում չկա:

 

  • Վրա հասած լռության մեջ նրանք նայում էին միմյանց և պատկերացնում, թե ինչ է մտածում նրանցից յուրականչյուրը:

 

  • Ինչ-որ պահի դուք ոչինչ չունեք, իսկ հաջորդ պահին ունեք ավելին, քան կարող եք ընդունել:

 

  • Սրիող մարդը երբեք չի ցավեցնի իր սիրեցյալին… մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է իր զգացմունքների համար և մենք ուրիշներին մեղադրելու իրավունք չունենք…

 

  • Սերն ուրիշի մեջ չէ,մեր մեջ է.այդ մենք ենք դա արթնացնում:Բայց արթնացնելու համար ուրիշի կարիքն ունենք:Բովանդակ աշխարհն իմաստալի է միայն այն դեպքում,երբ կա մեկը ում հետ կարող ենք կիսել մեր զգացմունքները:

 

  •  Երեխաները հրաժարվում են երազանքից, որպեսզի ուրախացնեն ծնողներին, իսկ ծնողները հրաժարվում են կյանքից, որպեսզի ուրախացնեն երեխաներին…

 

  • Իրականությունը վատ է խմորվում երազանքների հետ…

 

  •  Ժամանակը չի փոխում մարդուն, իմաստությունը չի փոխում մարդուն, և միակ բանը, որ կարող է վերափոխել նրա մտքերը և զգացմունքները` սերն է:

 

  •  Վտանգը նրանում է, որ մենք երբեմն աստվածացնում ենք ցավը, տալիս նրան մարդու անուն, մտածում ենք նրա մասին անընդհատ:

 

  • Տղամարդիկ պարգևում են միայն տանջանք, տառապանք, հիասթափություն և այնպիսի զգացում, որ ժամանակը, կարծես, առաջ չի գնում:

 

  • Նա ավելի սուր էր զգում սիրեցյալի հանդեպ սերը ոչ թե այն ժամանակ, երբ նրանք միասին էին, այլ երբ նա իր կողքին չէր…

 

  • Իմ նպատակն է հասկանալ, թե ինչ է սերը: Գիտեմ, որ երբ սիրում էի, զգում էի, որ ապրում եմ, իսկ այն, ինչ հիմա է ինձ հետ, գուցե և հետաքրքիր է, սակայն չի ոգեշնչում:

 

  • Բնականաբար խանդը կա, բայց կյանքն արդեն հասցրել է սովորեցնել նրան, որ պետք չէ մտածել, թե ինչ-որ մեկը կարող պատկանել ինչ-որ մեկին: Իսկ եթե դեռ կա մեկը, ով այդպես է մտածում, ապա նա պարզապես խաբում է ինքն իրեն:

 

  • Հիմա` երբ կորցնելու էլ ոչինչ չուներ, նա ազատություն ձեռք բերեց:

 

  • Բոլորն էլ կարող են սիրել, քանի որ դա մի պարգև է, որն տրվում է ծնվելիս:

 

  • Երբ որ ինչ-որ մեկին ինչ-որ բան ես սովորեցնում, ինչ-որ նոր բան ես հայտնաբերում նաև քո համար:

 

  • Միգուցե սա ընդամենը լեգենդ է, որին պետք է հավատալ, որպեսզի մարդկության կյանքում գոնե ինչ-որ իմաստ հայտնվի:

 

  •  Բայց կյանքում կա այնպիսի բան, որ չի բաժանվում…

 

  • Որքան լուռ ես մնում, այնքան ավելի խելացի ես թվում:

 

  • Որոշ բաներ կարելի է կորցնել ընդմիշտ:

 

  •  Ամենակարևոր հանդիպումները հոգիներն են նախապատրաստում՝ նախքան մարմինների հանդիպումը:

 

  • Աշխարհի բոլոր ազգերն ունեն նույն ասույթը. «Աչքից հեռու, սրտից դուրս»: Դե, իսկ ես պնդում եմ՝ չկա դրանից ավելի թյուր բան. որքան ավելի հեռու ենք, այնքան դրանք ավելի մոտ են սրտին՝ զգացմունքները, որոնք փորձում ենք խեղդել և մոռացության տալ: Եթե մենք աքսորված ենք, ապա ուզում ենք պահպանել մեր արմատի ամենափոքր իսկ հիշատակը, իսկ եթե հեռու ենք սիրելիից, փողոցով քայլող յուրանքանչյուր անցորդ հիշեցնում է նրան:

 

  • Խանդը բնական զգացում է: Երբեք չի հաջողվում զսպել նման զգացումը, ինչպիսին էլ որ լինեն դրան վերաբերող վեհ գաղափարները կամ էլ այն համոզմունքը, որ խանդը թուլության արտահայտումն է:

 

  • Ամենամեծ սերն այն է, որ կարող է ցույց տալ իր թերությունը:

 

  • Այն պահից, երբ մեզ վտարեցին դրախտից, մենք կա՛մ տառապում ենք, կա՛մ տառապանք պատճառում ուրիշներին, կամ էլ հետևում այդ տառապանքին:

 

  • Իմ մեջ ապրում է երկու կին. մեկն ուզում է կյանքից վերցնել այն ամբողջ կիրքը, երջանկությունն ու արկածները, որ կարող է կյանքը տալ, իսկ երկրորդը ուզում է ստրուկը դառնալ ամենօրյա տաղտուկի, ընտանեկան օջախի, այն ամենի ինչ կարելի է պլանավորել և իրագործել… Ես` ընտանիքի մայր եմ և անբարոյական միաժամանակ, նրանք երկուսն էլ ապրում և պայքարում են միմյանց հետ իմ մարմնում…

 

  • Ես սուզվեցի մինչև իմ հոգու հատակը, և հիմա գիտեմ, որ կան այս կյաքնում դեռ շատ ու շատ հրաշալի բաներ:

 

  • Ավարտելը միշտ էլ ավելի դժվար է քան սկսելը:

 

  • Այժմ ես պահում եմ քո անցյալի մասնիկը, իսկ դու՝ մի մասնիկ իմ ներկայից: Դա այնքան հաճելի է…

 

  •  Իրականում ժամանակը տարբեր օրերի տարբեր կերպ է անցնում` տրամադրությունից կախված:

 

  • Եթե սերը փոխում է մարդկանց, ապա հուսահատությունը դա անում է ավելի արագ:

 

  • Ամեն ինչ ինձ հուշում է, որ ես պատրաստ եմ սխալ գործել, բայց չի սխալվում նա, ով ոչինչ չի անում:

 

  • Միակ բանը, որ կարող է խաղաղություն բերել մեր հոգիներին, միասին լինելն է:

 

  • Տղամարդիկ միշտ էլ վախենում են, երբ լսում են կնոջ շուրթերից` ես ուզում եմ քեզանից կախված լինել:

 

  • Երբ հանդիպում ենք ինչ-որ մեկի ու սիրահարվում, թվում է, թե ամբողջ աշխարհը միաբան է մեզ հետ. ես հասկացա դա այսօր մայրամուտին:

 

  • Մենք կսիրենք իրար, ու չենք փորձի տիրել մեկս մյուսին:

 

  • Ես հանդիպեցի տղամարդու և սիրահարվեցի նրան: Ես ինձ նման թուլություն թույլ տվեցի մեկ պատճառով` ես ոչինչի չեմ սպասում և ոչինչի հույս չունեմ:

 

  • Կան մարդիկ, ովքեր լույս աշխարհ են եկել, որպեսզի ապրեն կյանքը մեն-մենակ, դա ո’չ լավ է, ո’չ էլ վատ… կյանք է…

 

  • Ավելի լավ է՝ այնպես ապրիր, կարծես թե այսօր քո կյանքի առաջին կամ վերջին օրն է:

 

  •  Մարդ էակը կարող է դիմանալ ծարավին մեկ շաբաթ, սովին՝ երկու շաբաթ, կարող է տարիներ անցկացնել առանց տանիքի, բայց չի կարող տանել միայնությունը։

 

  • Ամենադժվարը սպասելն է:

 

  • Ես բաց թողեցի իմ հնարավորությունը քեզ ասելու`ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ: Միգուցե հիմա շատ ուշ է, բայց ես ուզում եմ, որ դու իմանաս դա:

 

  • Շատ հաճախ է պատահել, երբ նա ասել է ՈՉ այն դեպքում, երբ ցանկանում էր ասել ԱՅՈ… և հիմա նա կրկին կարող է ասել ՈՉ, բայց ինչու՞ չփորձել, և այս անգամ չասել ԱՅՈ…

 

  • Անգամ ամենամեծ սերը քիչ է. պետք է նաև այնպես անել, որ շուրջբոլորը իմանան, որ դու սիրված ես և ցանկալի:

 

  • Ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի հավատարիմ լինելուց առաջ, ես պետք է նախ հավատարիմ լինեմ ինքս ինձ:

 

  • Ես չգիտեմ ինչից սկսեմ… և չգիտեմ արժի՞ արդյոք սկսել…

 

  • Նա, ով կորցրել է այն, ինչ իրենն էր համարում, ի վերջո հասկանում է, որ իրեն ոչինչ չի պատկանում:

 

  • Ես ճակատագրի զոհը չեմ… ես չեմ վախենում ռիսկի դիմելուց, ես պարփակված չեմ շրջանակներում, ես հիմա ապրում եմ այնպիսի պահեր, որոնք ծերության խավարում, սրտի լռության պահերին, որքան որ տարօրինակ է, կհիշեմ ուրախության և թեթևության զգացումով:

 

  • Քայլում եմ փողոցներով` նայելով անցորդների դեմքերին, և մտածում եմ` տեսնես իրենք են ընտրել իրենց ճակատագիրը, թե իմ նման` ընտրվել են ճակատագրի կողմից:

 

  •  Ես մարմին չեմ, որն ունի հոգի, ես հոգի եմ, որի մի մասը մարմին է կոչվում:

 

  • Ամենախոր, ամենաանկեղծ ցանկությունը ինչ-որ մեկին մոտ լինելու ցանկությունն է…

 

  • Եթե հաշվի առնենք, թե աշխարհն ինչպիսին է, ապա երջանկության մի օրը գրեթե հրաշք է:

 

  • Կան տառապանքներ, որոնք կարելի է լոկ այն դեպքում մոռանալ, երբ ունակ ենք ճախրելու դրանց վերևում:

 

  • Ցավը զորեղ թմրանյութ է, որին հեշտությամբ կարելի է վարժվել…

աղբյուր՝ https://grqamol.am/


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա