Logo

Պեդրին բաց կթողնի «Ռեալի» դեմ խաղը

18:30 / 17.03.2023ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին վնասվածքի պատճառով բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի խաղը, հայտնում է Diario Sport-ը:

20-ամյա կիսապաշտպանը վնասվածքից վերականգնվելուց հետո չի կարողացել ավարտին հասցնել վերջին մարզումը, քանի որ անհարմարություն է զգացել ազդրի շրջանում:

Ընթացիկ մրցաշրջանում Պեդրին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 30 խաղի, խփել 7 գոլ։ Transfermarkt-ը 100 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև առաջիկա խաղը կկայանա մարտի 19-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին։ Կատալոնացիները 65 միավորով առաջին տեղում են, իսկ մադրիդցիները 56 միավորով երկրորդն են:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա