Logo

Պեդրին վնասվածք է ստացել, Չավին անդրադարձել է թեմային

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:21 / 15.04.2022ՍՊՈՐՏ
Pedri

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ պատասխան խաղում (2:3) ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել՝ փոխարինվելով 46-րդ րոպեին՝ տեղեկացնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբի մամուլի ծառայությունը նաև նշել է, որ իսպանացին պետք է լրացուցիչ ստուգում անցնի, որպեսզի հստակ պարզ դառնա վնասվածքի լրջությունը:

BarçaTimes-ի հաղորդմամբ՝ Պեդրին մկանային պատռվածք ունի և բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Mundo Deportivo-ն նույնպես հաստատում է, որ նախնական բուժզննման արդյունքը հուսադրող չի եղել:

Կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին խաղից հետո անդրադարձել է Պեդրիի վնասվածքին.

«Պեդրիի վերաբերյալ իրավիճակն ինձ անհանգստացնում է, բայց տեսնենք, թե ինչ կլինի հետո: Ամեն դեպքում, սա շատ վատ նորություն է մեզ համար»,- մասնագետի խոսքն է մեջբերում Goal-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա