Logo

Պելեգրինի. «Մեզ համար եզրափակիչից ավելի նշանակալի բան չկա»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:21 / 25.05.2022ՍՊՈՐՏ
Լորենցո Պելեգրինի

«Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին «Ֆեյենորդի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ կայացած նախախաղային ասուլիսի ընթացքում նշել է իր ակնկալիքները:

«Մեզ համար եզրափակիչից ավելի նշանակալի բան չկա, մենք եկել ենք այստեղ՝ հաղթելու համար։

Եզրափակիչը միշտ էլ առանձնահատուկ հանդիպում է: Նախապես շնորհակալություն եմ հայտնում թիմակիցներիս՝ անկախ արդյունքից»,- Պելեգրինիի խոսքն է մեջբերում Football Italia-ն։

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության եզրափակիչը կկայանա այսօր Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում՝ «Էյր Ալբանիա» մարզադաշտում: Հանդիպումը 23:00-ից կարող եք դիտել «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մոուրինյո. «Մխիթարյանը մարզման ավարտին ինձ ասաց, որ պատրաստ է»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա