Logo

Պելեն կանխատեսում է արել ԱԱ-2022-ի չեմպիոնի վերաբերյալ

15:57 / 12.11.2022ՍՊՈՐՏ
null

Աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կարծում է, որ իր հայրենակիցները կհաղթեն Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

«Չեմ համբերում այն պահին, երբ մեր թիմը դուրս կգա խաղադաշտ: Կարող եք ինձ համարել ինքնավստահ, սակայն զգում եմ, որ կրկին տեսնելու ենք Բրազիլիայի հաղթանակը»,- Թվիթերում գրել է 82-ամյա բրազիլացին:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականն աշխարհի 5-ակի չեմպիոն է: Բրազիլացիները նախորդ անգամ նման հաջողության հասել են 2002 թվականին: Մունդիալ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին: Բրազիլիան ընդգրկված է G խմբում, որտեղ մրցակիցներն են Սերբիան, Շվեյցարիան ու Կամերունը:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա