Logo

Գվարդիոլա. «8:0-ն ավելի լավ հաշիվ կլիներ մեզ համար, բայց դա կարող է պատահել միայն Մարսի կամ Յուպիտերի վրա»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:38 / 27.04.2022ՍՊՈՐՏ
Pep Guardiola

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին (4:3):

«Իհարկե, ֆուտբոլասերների համար դա զվարճալի հանդիպում էր: Ցանկանում էինք հաղթել ավելի մեծ առավելությամբ, բայց 4:3-ը լավ արդյունք է։

Մենք կգնանք Մադրիդ՝ ցուցադրելու մեր խաղը, բայց մի՛ մոռացեք, որ սա «Ռեալն» է, նրանք հիանալի զենքեր ունեն հարձակման գծում:

Երբ մարզիչը տեսնում է, որ իր թիմն այսպես է խաղում, արդյունքն ամենաքիչն է հետաքրքրում, նույնիսկ եթե դա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում է:

8:0-ն ավելի լավ հաշիվ կլիներ մեզ համար (կատակել է Պեպը), բայց նման բան կարող է տեղի ունենալ Յուպիտերի կամ Մարսի վրա, իսկ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղերում սովորաբար տեղի չի ունենում»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլան։

Անչելոտին՝ «Ման. Սիթիից» կրած պարտության մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա