Logo

Պեպը ցանկանում է իր թիմում տեսնել իսպանական գրանդի աստղին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:10 / 23.06.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշին՝ հայտնում է UOL Esporte-ի և CNN Portugal-ի լրագրող Բրունու Անդրադեն:

Հնարավոր գործարքը մեծապես պայմանավորված է «քաղաքաբնակների» հարձակվողներ Գաբրիել Ժեզուշի և Ռահիմ Ստեռլինգի ապագայով. եթե նրանք հեռանան, «Սիթին» չի խախտի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները պորտուգալացուն ձեռք բերելու դեպքում: 

Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ ակումբային գրանցումը փոխելուն, քանի որ այնքան էլ բարձր արդյունավետությամբ աչքի չի ընկնում մադրիդյան թիմում:

2021/22 մրցաշրջանում «Ատլետիկոյի» կազմում Ֆելիշն անցկացրել է 34 հանդիպում, խփել 10 գոլ ու կատարել 6 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա