Logo

«Պերեսի ու Աբրամովիչի ամառային արձակուրդները». Թոփ-5 տրանսֆերային պատուհաններ, որոնք հաստատ 2021-ից վատը չեն

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 19.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
nintchdbpict000229316442 scaled - «Պերեսի ու Աբրամովիչի ամառային արձակուրդները». Թոփ-5 տրանսֆերային պատուհաններ, որոնք հաստատ 2021-ից վատը չեն

Վերջերս փակված տրանսֆերային պատուհանը (ՏՊ) պարզապես խելահեղ էր։ Իհարկե, յուրաքանչյուր ակումբի երկրպագուի համար իր թիմի այս կամ այն տրանսֆերն ամենակարևորն է, բայց բոլորն էլ հասկանում են, որ գրանցված հազարավոր տեղափոխություններից 2-ը շատ ավելի ծանրակշիռ են, քան մնացած բոլորը միասին վերցրած։ Անխոս, Ջեկ Գրիլիշի տրանսֆերը «Սիթի» և Լուկակուի վերադարձը «Չելսի» ցանկացած այլ պարագայում կլինեին տարվա ամենաշոգ եռամսյակի գլխավորները, սակայն այս տրանսֆերները ոչինչ են Մեսիի ու Ռոնալդուի կողքին։ Չնայած կորոնաներին ու ֆինանսական ճգնաժամներին, թոփ ակումբները միևնույնն է՝ գումար գտնում են մեծագույն ու թոփ գործարքներ անելու համար։

2021 թվականի ամառը ֆուտբոլային աշխարհին դարձրեց տրանսֆերային մեծագույն սագայի անմիջական մասնակիցը։ Ֆաները ադի-բուդին ու գարեջուրը ձեռքին ուշադրությամբ հետևում էին Մեսի – ՊՍԺ և Ռոնալդու – «Ման.Յունայթեդ» տեղափոխություններին։ Մբապեի, Քեյնի կամ Հալանդի չկայացած տրանսֆերները նույնպես երկրպագուներին հունիսի 1-ից օգոստոսի 31-ը պահեցին հաճելի լարվածության մեջ։ Ֆուտբոլի սիրահարների համար սա երբևէ բացված ամենաթեժ ու աղմկոտ պատուհանն է։ Բայց առնվազն 5 «մրցակից» այս պատուհանն ունի։

2003

10d38951 2f89 4f93 9a99 9eb6e6b73407 960x504 - «Պերեսի ու Աբրամովիչի ամառային արձակուրդները». Թոփ-5 տրանսֆերային պատուհաններ, որոնք հաստատ 2021-ից վատը չեն

Այդ տարի Չուկոտայի դեռևս գործող նահանգապետ Ռոման Աբրամովիչը որոշեց սիբիրյան փողերը ներդնել անգլիական ֆուտբոլի մեջ։ Մտնելով շուկա՝ ռուս գործարարը ագահի նման աջ ու ձախ գնումներ էր անում. Լոնդոն ժամանեց 167 մլն եվրոյի նորեկ։ «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնում հայտնվեց 16 խաղացող, սակայն նրանից միայն 6-ը իսկապես կարելի է հաջողված համարել՝ Ջո Քոուլ, Դամիեն Դաֆ, Կլոդ Մակելելե, Ժերեմի Նժիտապ, Ուեն Բրիջ ու Գլեն Ջոնսոն։ Եվ դա այն դեպքում, երբ նրանց հետ միասին Անգլիայի մայրաքաղաք էին եկել նաև Վերոնը, Կրեսպոն ու Կեժմանը։

Նույն տարվա ընթացքում «Ռեալն» ու «Բարսան» էլ աղմուկ հանեցին։ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պաշտոնը ստանձնելուց հետո փորձեց անել ամեն ինչ Դևիդ Բեքհեմին բերելու համար, սակայն անգլիացի ֆուտբոլիստը իդեալական էր նայվում «Ռեալի» «ջնարակապատ» կազմում։ Լապորտան չխառնվեց ու արեց պատասխան տրանսֆերը՝ թիմ բերելով Ռոնալդինյոյին։ Թվում էր՝ «Պապա Պերեսը» 10-0 արեց իր մրցակցին, սակայն Ռոնին տիտղոսներ ու «Ոսկե գնդակ» էր բերում «Բարսային», իսկ Վիկտորիայի ամուսինը՝ միայն սկանդալներ։ Բեքսի տրանսֆերի մանրամասներն ու պատճառները՝ այստեղ ու այստեղ։

Բայց կար մի մարդ, որը ստվերում թողեց և Աբրամովիչի միլիոնները, և Լապորտա-Պերես գզվրտոցը։ 2003 թվականի ամռանը սըր Ալեքս Ֆերգյուսոնը Մանչեսթեր բերեց ֆուտբոլիստի, որն ուներ ֆուտբոլային ամենահայտնի ազգանունը. Ռոնալդուն «Օլդ Թրաֆորդ» եկավ որպես շատերի համար անհայտ դեմք, բայց ընդամենը 1 տարի հետո բոլորը հասկացան. գլխավոր աստղը ո՛չ «Չելսիում» է, ո՛չ «Ռեալում», ո՛չ էլ «Բարսայում»։

2004

jose mourinho stamford bridge 020614 chelsea che 960x540 - «Պերեսի ու Աբրամովիչի ամառային արձակուրդները». Թոփ-5 տրանսֆերային պատուհաններ, որոնք հաստատ 2021-ից վատը չեն

2003-ին Աբրամովիչը բացահայտեց, որ պատուհանները լինում են ոչ միայն մետաղապլաստե ու «եվրո», այլև տրանսֆերային։ Հաջորդ՝ 2004-ին, ռուս միլիոնատերը գործին մոտեցավ ամենայն լրջությամբ։ «Կապույտները» նախ թիմ բերեցին այդ տարիների ամենաամբիցիոզ ու պահանջված մարզչին. Ժոզե Մոուրինյոն «Պորտուի» հետ հաղթել էր «լոշտակ» գավաթը ու Լոնդոն էր հրավիրվել ավելի ուժեղ կազմով նույն հաջողությունը կրկնելու համար։ Մոուրի հետ Անգլիայի մայրաքաղաք եկան նաև «Պորտուի» առանցքային տղաները։ Արդյունքն առավել քան ակներև էր. թեպետ ՉԼ գավաթին հասնել չհաջողվեց, բայց լոկալ տիրույթում «թոշակառուները» մրցակցությունից դուրս էին։

«Մանչեսթեր Յունայթեդում» վաղուց էին նկատել «Էվերտոնի» կազմում վազվզող ամրակազմ ու անչափ տաղանդավոր պատանուն, որը հիշեցնում էր «Շրեկին»։ Երկու անհաջող փորձից հետո «Կարմիր սատանաները» գնացին երրորդ ու վճռորոշ քայլին ու Լիվերպուլից Մանչեսթեր բերեցին Ուեյն Ռունիին։ 37,5 մլն եվրոն այսօր է համարվում լուրջ գումար, պատկերացրեք 2004-ին ի՜նչ կլիներ։ Ռունին մեծագույն ճնշման տակ էր, սակայն ժամանակը ցույց տվեց Ֆերգիի հանճարեղության աստիճանը. անգլիացի հարձակվողը ավելի քան արդարացրեց սպասելիքները և դարձավ «Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն։

wayne rooney 2004 960x720 - «Պերեսի ու Աբրամովիչի ամառային արձակուրդները». Թոփ-5 տրանսֆերային պատուհաններ, որոնք հաստատ 2021-ից վատը չեն

«Ռեալն» այս ամռանը սովորականից ավելի պասիվ էր ու մեծ գնումներ չարեց, իսկ «Բարսան» «Կամպ Նոու» բերեց Սամուել Էտո՛օին ու Դեկուին։ Այդ տարբերակով թիմը դարձավ «կապտանռնագույնների» վերջին թոփ կազմը, մինչև երկիր մոլորակ իջավ Լեո Մեսիին տեղափոխող այլմոլորակային ինքնաթիռը։ Այդ տարի «կամաց-կամաց» սկսեց ձևավորվել նաև Չավի-Ինիեստա զույգը, որը հետագայում պետք է մեծ հետք թողներ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ։

2009

kaka florentino perez real madrid 6ceoqa6nw2q7164mm4akhoiag 960x540 - «Պերեսի ու Աբրամովիչի ամառային արձակուրդները». Թոփ-5 տրանսֆերային պատուհաններ, որոնք հաստատ 2021-ից վատը չեն

Նոր հազարամյակի առաջին տասնամյակի վերջում Ֆլորենտինո Պերեսը նորից եկավ իշխանության գլուխ ու Մադրիդում հավաքեց նոր «գալակտիկոս»։ 2009 թվականի ամռանը Մադրիդ ժամանեցին այդ տարիների առաջին մեծության աստղերը՝ Կրիշտիանու Ռոնալդուն ու Կական։ Նրանց հետ Իսպանիայի մայրաքաղաք եկան նաև Կարիմ Բենզեման ու Չավի Ալոնսոն։ Բայց, ի տարբերություն Պերեսի «առաջին գահակալության», «Ռեալն» այս անգամ ճիշտ թիմ հավաքեց, որը տարիների ընթացքում դարձավ ուժեղագույնը Եվրոպայում ու նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները, այդ թվում և 3 ՉԼ անընդմեջ։

Մեր ընտրանին.

Նույն թվականին փայլեց նաև «Ինտերը»։ Խեղճ Զլատան Իբրահիմովիչը ստիպված եղավ հերթական անգամ փոխել ակումբը՝ «Ինտերից» հեռանալով «Բարսելոնա»։ Փոխարենը, «ներաձուրիները» ձեռք բերեցին Սամուել Էտո՛օին ու ստացան ևս 45 մլն եվրո, ինչի շնորհիվ նորաձևության մայրաքաղաք եկան Ուեսլի Սնեյդերը, Դիեգո Միլիտոն ու Գորան Պանդևը։ Զլատանը գնաց «Բարսա», իսկ «Ինտերը» նվաճեց իտալական ֆուտբոլի պատմության առաջին թրեբլը։

Միայն «Ռեալն» ու «Ինտերը» չէ, որ տրանսֆերային շուկայում աղմուկ-աղաղակ են արել։ Մյունխենի «Բավարիան» կլորիկ գումար ծախսեց Մադրիդի «Ռեալի» կազմից դուրս մնացած Արյեն Ռոբենին ձեռք բերելու համար։ Մարիո Գոմեսի պես թոփ հարձակվող ձեռք բերելու շնորհիվ «Բավարիան», որն առանց այն էլ գերակա էր Գերմանիայում, նվաճեց բոլոր հնարավոր ու անհնար տիտղոսեները։ Այս տրանսֆերային պատուհանը նշանավորվեց նաև «շեյխական» «Սիթիի» առաջին լրջագույն տրանսֆերով. «քաղաքաբնակների» կազմը համալրեց Կառլոս Տևեսը։

2013

bale shirt 960x504 - «Պերեսի ու Աբրամովիչի ամառային արձակուրդները». Թոփ-5 տրանսֆերային պատուհաններ, որոնք հաստատ 2021-ից վատը չեն

2013-ի տրանսֆերային պատուհանը դարձավ պատմական։ Ու նորից ուշադրության կենտրոնում Պերեսն ու «Ռեալն» էին։ «Արքայական ակումբը» ձեռք բերեց «Տոտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլին. Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը դարձավ առաջինը, որի համար մի թիմը մյուսին վճարել է ավելի քան 100 մլն եվրո։ Այս տրանսֆրեից անցել է 8 տարի, ու նույնիսկ այսպիսի ահռելի գումարը հիմա ծիծաղելի է թվում, բայց 8 տարի առաջ գումարը խելագարության աստիճանի մեծ էր։

«Բարսան» ձեռքերը ծալած ևս չէր նստում։ Տարիներ շարունակ եվրոպական բոլոր գրանդներն ընկած էին Նեյմարի հետևից։ Ի վերջո, բրազիլացի ֆուտբոլիստը նախըտրեց Կատալոնիան։ Մինչև հիմա որևէ հստակ ինֆո չկա, թե որքան է Նեյմարը «նստել» «Բարսայի» վրա։ Պաշտոնականին ամենամոտը գումարը 88 մլն եվրոն է։ Այդ տրանսֆերային պատուհանի ընթացքում իսպանական երկու գրանդները ծախսել են 277 մլն եվրո։ Համեմության համար. Լա լիգայի բոլոր մյուս ակումբները միասին ծախսել էին 150 մլն եվրո։

ՊՍԺ-ն էլ արդեն լուրջ թափ էր հավաքել։ 2012-ին Ֆրանսիայի մայրաքաղաք էին եկել Իբրահիմովիչը, Սիլվան, Վերատին ու նույնիսկ Բեքհեմը։ Հաջորդ տարի շեյխերի ակումբ տեղափոխվեց նաև Ա սերիայի լավագույն հարձակվողներից մեկը՝ Էդինսոն Կավանին։ Նրա համար Փարիզը վճարեց 64,5 մլն եվրո։ Այս տեղափոխությունն էլ իր արժեքով 3-րդն էր այդ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Կավանին ու ՊՍԺ-ն, սակայն, միայնակ չէին Ֆրանսիայում, որոնք աղմուկ էին հանում։ «Մոնակոյի» սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլևը դատարկեց դրամապանակն ու 88 մլն եվրոյով Մոնտե Կառլո բերեց Ռադամել Ֆալկաոյին ու Խամես Ռոդրիգեսին։

2014

suarez 67075 960x540 - «Պերեսի ու Աբրամովիչի ամառային արձակուրդները». Թոփ-5 տրանսֆերային պատուհաններ, որոնք հաստատ 2021-ից վատը չեն

Նորաթուխ ֆաները դժվար հավատան, բայց բայց ընդամենը 7 տարի առաջ «Բարսելոնան» դեռ ունակ էր ուժեղ տրանսֆերներ անելու, թեպետ ակումբի շուրջ լավատեսությունը գրեթե նույն մակարդակի վրա էր, ինչ այսօր։ Մեսիի մտերիմ Տատա Մարտինոն, ինչպես և սպասվում էր, ձախողվեց, իսկ նրան փոխարինելու եկավ Լուիս Էնրիկեն, որի մարզչական CV-ում լավագույն ակումբը «Ռոման» էր։ Բայց իսպանացի մասնագետի համար «Բարսան» ձեռք բերեց Լուիս Սուարեսին, Մարկ-Անդրե տեր Շտեգին ու Իվան Ռակիտիչին։ 150 մլն եվրոն անարդյունք չմնաց. Լուիս Էնրիկեն արեց իր լեգենդար թրեբլը։

Այդ տարի տեղի ունեցավ նաև հետ մունդիալական խելագարությունը։ Թոփ ակումբները շտապեցին իրենց թիմ բերել աշխարհի ավարտված առաջնության ուժեղագույն ֆուտբոլիստներին։ «Ռեալը» գնեց Խամեսին, Տոնի Կրոսին ու Կեյլոր Նավասին, որը պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ ցույց տվեց Մունդիալին։ Փոխարենը, Պերեսը ազատվեց Անխել դի Մարիայից՝ նրա դիմաց «Յունայթեդից» ստանալով 75 մլն եվրո։ Բայց ամենաուժեղ տրանսֆերը, մեկ է, կատարեց «Բավարիան»՝ «Դորտմունդից» «գողանալով» Ռոբերտ Լևանդովսկուն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա