Logo

Պերեսը հայտնել է՝ երբ կավարտվեն «Բեռնաբեուի» վերակառուցման աշխատանքները

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
11:47 / 18.06.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է «Սանտիագո Բեռնաբեուի» վերակառուցման աշխատանքների ավարտի նոր ժամկետը:

«Ստադիոնը վերջնականապես պատրաստ կլինի մոտ 1 տարի անց՝ գալիք մրցաշրջանի ավարտին: Մենք վերակառուցումն սկսեցինք կորոնավիրուսի համավարակի ժամանակ, իսկ հետո ռուս-ուկրաինական պատերազմը վատ ազդեցություն թողեց 2 հանգամանքի վրա. մինչև օրս էլ շինանյութի պակաս կա և անհամեմատ աճել են գները»,- Պերեսի խոսքը մեջբերում է AS-ը:

Նշվում է նաև, որ մադրիդյան գրանդը կառուցման աշխատանքների համար պահանջվող մետաղին, որը բերվում էր Ուկրաինայի Ազովստալ գործարանից, այլընտրանքային տարբերակ է գտել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա